Վահագն Խաչատուրյանն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանը մտքեր են փոխանակվել հայ-ղազախական համագործակցության շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Դեսպան Իմանբաևը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ղազախական երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031