Բաժիններ՝

Դանիայում մարտնչող իսլամիզմը համարել են անվտանգության գլխավոր ահաբեկչական սպառնալիքը

Դանիայի ազգային անվտանգության հիմնական ահաբեկչական սպառանալիքը բխում է այն անձանցից, ովքեր կապված են մարտնչող իսլամիզմի հետ եւ համակրում են այն ի դամս այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» եւ «Ալ Քաիդան»:

Դրա հաստատում է ծառայում կանխված ահաբեկչական գործողությունների լուրջ քանակը Դանայի տարածքում, ասված է Հետախուզության եւ անվտանգության ծառայության (ՀԱԾ) «Դանիայի համար ահաբեկչական սպառնալիքների գնահատումը»՝ մարտի 29-ին հրապարակված վերջին զեկույցում, որտեղ առաջին անգամ նկարագրվում է հակաիշխանական ահաբեկչության սպառնալիքը, որի մակարդակը բնորոշվում է որպես «լուրջ»:

Հասարակ դանիացու համար ահաբեկչության զոհ դառնալու հավանականությունը շատ փոքր է: Սակայն, Հետախուզության եւ անվտանգության ծառայության գնահատմամբ՝ Դանիայում եւ դրա սահմաններից դուրս կան անձինք, ովքեր ահաբեկչական սպառնալիք են ներկայացնում Դանիայի համար: Ըստ որում վերջին տարիներին երկրում կանխվել են զգալի թվով ահաբեկչական գործողություններ: Հենց այդ պատճառով ենք մեք կարծում, որ ահաբեկչական սպառնալիքը շարունակում է մնալ լուրջ»,- մեկնաբանել է գերատեսչության ղեկավար Միքայել Համմանը մամուլի տեղեկագրում:

Ինչ վերաբերում է առաջին անգամ հիշատակված հակաիշխանական ծայրահեղականությանը, ապա խոսքն այստեղ բռնության կիրառման մասին է քաղական գործիչների, պետական ծառայողների, ընտրված անձանց դեմ: Փաստաթղթում նաեւ նշված է կորոնավիրուսի համավարակի դերը, որը, չլինելով «ահաբեկչական սպառնալիքի շարժիչ ուժ» ընդհանուր պատկերը դարձրել է «ավելի համալիր»: Փաստաթղթում նշվածէ, որ ահաբեկչական սպառնալիքի հիմնական աղբյուրն աջ ծայրահեղական միջավայրն է եւ դա համապատասխանում է Արեւմուտքի ընդհանուր պատկերին: Իսկ ձախ ծայրահեղականության վտանգը «սահմանափակից» վերածվել է «նվազագույնի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:-

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս