Դատախազությունը Առուշ Առուշանյանի գործով որոշումը ստանալուց հետո կհայտնի իր դիրքորոշումը

Դատախազությունը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ գործի դատարանի որոշումը դեռևս վերջնական դիրքորոշում չի ձևավորել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե որոնք են լինելու Առուշ Առուշանյանի գործով դատախազության հաջորդ քայլերը, արդյոք դատախազությունը բողոքարկելու է այդ գործով դատավճիռը:

Գլխավոր դատախազի խորհրդականը նշեց, որ դատախազությունը դատարանի որոշումը դեռևս չի ստացել:

«Հիմնավորումներին ծանոթանալուց հետո այդ կապակցությամբ որոշում կկայացվի»,- ասաց Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031