Էրդողանը Մակրոնին խնդրել է միջնորդել ԱՄՆ պատժամիջոցների վերացման հարցում

Թուրքական մամուլը նշում է, որ չնայած Անկարայում ԱՄՆ դեսպանատան դեմ ճնշումներին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդպես էլ չի կարողացել հանդիպել Ջո Բայդենի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուկրաինական ճգնաժամի պայմաններում Անկարայի բարձր վարկանիշին հակառակ՝ նախագահ Էրդողանը, այնուամենայնիվ, չկարողացավ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում:

Ըստ թուրքական աղբյուրների՝ ԱՄՆ-ի կողմից հանդիպման չկայանալու պատճառ է նշվել Բայդենի խիտ գրաֆիկը: Բայդենը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Դիվանագիտական ​​աղբյուրների համաձայն’ թուրք պաշտոնյաները և Անկարայում ԱՄՆ դեսպանատունը փորձել են վերջինիս միջոցով օրակարգ բերել պատժամիջոցների վերացման հարցը:

Սակայն հանդիպման չկայացման իրական պատճառը, ըստ «Amberin Zaman»-ի, այն է, Թուրքիան չի հրաժարվում ռուսական S-400 հրթիռներից, որոնք, ըստ ԱՄՆ-ի, սպառնում են ՆԱՏՕ-ի անվտանգությանը:

Անկարան շարունակում է սեղանին դնել պատժամիջոցների վերացման հարցը ՆԱՏՕ-ի ֆորումներում և ճնշում գործադրում ՆԱՏՕ-ի անդամների վրա, որպեսզի վերջիններս միջնորդեն Վաշինգտոնին պատժամիջոցները չեղարկելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031