Սարգսյանները և Տեր-Սահակյանը շախմատի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում ևս հաղթել են
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը երկրորդ տուրում ևս հաղթանակ են տարել և առաջատարների խմբում են: Միավորը կիսել են Արթուր Դավթյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը: Պարտություն են կրել Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն մեկնարկել է մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո: