Բաժիններ՝

Սիլվա Հակոբյանն անդրադարձել է Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելուն և իր հասցեին հնչող քննադատություններին

Սիլվա Հակոբյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելուն և իր հասցեին հնչող քննադատություններին:

«Ֆեյսբուք»-ի իր էջում երգչուհին գրել է.

«Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին, որ երեկվանից պտտվում են իմ հասցեի շուրջ, բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը, որոշեցի, այնուամենայնիվ, արձանգանքել:

Այո, ես երգել եմ այդ միջոցառմանը, երգել եմ անվճար, երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել, այդ երգերի մեջ կային և՛ հուզական, և՛ հայրենասիրական, ինչպես նաև՝ ուրախ երգեր:

Ու նպատակը մեկն էր, որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց՝ առանց այդ էլ տառապալից դեմքերին: Ու ինձ մոտ ստացվեց, որովհետև բոլորս ենք ուզում, որ իրենք շարունակեն ապրել, արարել, շարունակեն առաջ նայել:

Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է: Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը:

Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների, որոնց մասին չեմ լուսաբանել՝ ավելորդ PR չանելու համար, և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»:

 

Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին,որ երեկվանից պտտվում է իմ հասցեի շուրջ,բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը,որոշեցի այնուամենայնիվ արձանգանքել:Այո ես երգել եմ այդ միջոցառմանը,երգել եմ ԱՆՎՃԱՐ,երգել եմ բացառապես այն երգերը,որոնք մեր մայրերն են ուզել,այդ երգերի մեջ կային և´ հուզական,և´ հայրենասիրական,ինչպես նաև ուրախ երգեր:Ու նպատակը մեկն էր,որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց` առանց այդ էլ տառապալից դեմքերին:Ու ինձ մոտ ստացվեց,որովհետև բոլորս ենք ուզում,որ իրենք շարունակեն ապրել,արարել,շարունակեն առաջ նայել:Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է:Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը:Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների,որոնց մասին չեմ լուսաբանել,ավելորդ PR չանելու համար,և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին:

Posted by Silva Hakobyan on Monday, March 28, 2022

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս