
Ինչպե՞ս դանդաղեցնել ծերացումը. մի քանի խորհուրդ մասնագետից

Ամերիկացի սննդաբան Լորեն Մանաքերը նշել է մի քանի պարզ եղանակներ, որոնց օգնությամբ հնարավոր է դանդաղեցնել ծերացումը: Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է Eat This, Not That! ամսագիը:
Մասնագետի խոսքով՝ մաշկի ծերացումը դանդաղեցնելու համար պետք է օգտագործել կոլագենի պեպտիդների վրա հիմնված սննդային հավելումներ։ Դրանք կարելի է ձեռք բերել փոշու կամ դեղահաբերի տեսքով:
Բանջարեղեն, մրգեր և յուղոտ ձկներ, ինչպիսիք են սաղմոնը կամ թունան պարունակող սննդակարգը նույնպես օգտակար կլինի օրգանիզմին: Սննդաբանը պնդում է, որ ծովամթերք ուտելը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացումը, սրտի հիվանդություններից և քաղցկեղից մահացությունները։ Բացի դրանից, ձուկը նպաստում է ծերացման ընթացքում ուղեղի առողջության և ճանաչողական գործունեության բարելավմանը:
Նաև դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել ծխելուց։ «Թեև ջանքեր են պահանջվում ծխելը թողնելու համար, բայց դա մի քայլ կդանդաղեցնի ծերացումը, քանի որ ծխելը նպաստում է կնճիռների առաջացմանը»,– բացատրում է նա: