Սա կապիտուլյացիայի վերջնական հաստատումն է. մեզ պետք է գիտակցված իշխանափոխություն. Վահե Դավթյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանն է: Բանախոսն ընդգծել է․

  • Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական դիվանագիտության դաշտում, դա հենց կապիտուլյացիայի վերջնական հաստատումն է:
  • Մեզ պետք է գիտակցված իշխանափոխություն, իսկ դրա համար անհրաժեշտ է գիտակից հասարակություն:
  • Հայաստանը վերածվել է միջազգային հարաբերությունների օբյեկտի:
  • Հայաստանյան քաղաքական օրակարգը շարունակում է որևէ կապ չունենալ մեր երկրի իրական շահի հետ:
  • Հանրության զգալի մասը հասկանում է, որ ՀՀ իշխանությունների արձագանքն ադեկվատ չէ տարածաշրջանի զարգացումներին, նույնիսկ ուշացած է:
  • Մենք գտնվում ենք ռազմավարական սնանկության մեջ, ուստի ակնհայտ է, որ չենք կարող դիվիդենտ ունենալ՝ փչացրել ենք հարաբերությունները հիմնական գործընկերների հետ:
  • Ստեղծված իրավիճակում հայկական կողմն ի վիճակի չէ միջազգային իրավունքը գրագետ կիրառելով՝ լուծել արցախահայության հումանիտար հարցերը:
  • Հայկական կողմը՝ որպես Արցախին բնական գազի մատակարար, պետք է ակտիվ լիներ, մինչդեռ մերձիշխանական մեդիայի միջոցով մեղքը բարդում են ռուս խաղաղապահների վրա, այնինչ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորքերն աղետի դեպքում կարող են միայն աջակցություն ցուցաբերել իշխանություններին, տվյալ դեպքում՝ Արցախի, բայց ոչ պատասխանատվություն կրեն:
  • Արցախում կա դե յուրե իշխանություն, բայց որ դե ֆակտո ՀՀ իշխանությունները ևս Արցախը չեն դիտարկում՝ որպես պետական մարմին, մենք ականատեսն ենք դառնում Նիկոլ Փաշինյանի ժամանակին արված հայտարարությանն ու Արցախը բեռ է մոտեցմանը:
  • Ադրբեջանի ներկայացրած առաջարկ-պայմաններին արձագանքելով՝ ՀՀ արտգործնախարարությունը վերահաստատել է 1.5 տարվա ընթացքում ձևավորված մոտեցումները:
  • Թուրքիայի դերակատարումն այս զարգացումներում
  • Թուրքիայի մոտեցումը մշտապես եղել է այն, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է խաղաղության պայմանագիր կնքեն՝ առանց միջնորդների:
  • Մինսկի խումբը դե յուրե գոյություն չունի, բայց գործառույթները պետք է իրականացվեն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շրջանակում:
  • Փակվելու է նաև Հայկական հարցը:
  • Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը Թուրքիան դիտարկում է՝ որպես նախապայման հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, այսինքն՝ փաթեթային լուծում տարածաշրջանի երեք պետությունների խնդիրների կարգավորման:
  • Հայկական կողմը պետք է սպասեր, լռեր, դադար վերցներ և ոչ թե՝ ավելորդ նախաձեռնողականություն ցուցաբերեր «խաղաղության դարաշրջան» բացելու հարցում. Ադրբեջանում և Թուրքիայում ներքաղաքական հնարավոր զարգացումներն են պատճառը, որ նրանց լիցք են հաղորդում. Թուրքիայում 2023 թվականին սպասվում են նախագահական ընտրություններ, Էրդողանն ունի ցածր վարկանիշ և վերարտադրության և քաղաքական դիվիդենտ ստանալու լուրջ կարիք. Հայկական կողմն իր շտապողականությամբ ու ավելորդ նախաձեռնողականությամբ, փաստորեն, սպասարկում է իշխանությունը պահելու՝ Էրդողանի օրակարգը, և հնարավորություն է տալիս 2023-ի ընտրություններում լուծել իրենց խնդիրները:
  • Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի իշխանությունների շտապողականությունը հակասում է հայկական շահին:
  • ՀՀ-ն այսօր չունի հստակ արտաքին քաղաքականություն, Արարատ Միրզոյանը դերակատար չէ հայկական դիվանագիտության մեջ, երկուսն էլ ընդամենն օպերատոր են:
  • Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերածվել է կառավարելի քաոսի, որը կառավարվում է ոչ Երևանից:
  • Մեզ անհրաժեշտ է տարածքային մտածողություն ունեցող իշխանություն:
  • Ստեղծված իրավիճակում հետևանքները մի քանիսն են՝ վտանգավոր և երկարատև.

Բացարձակ ապասուբյեկտայնություն

Տարածքային ամբողջականության լուրջ ռիսկերի գոյացում

Միջանցքի պարագայում Հայաստանը տնտեսական քաղաքականության վարքագիծը պետք է համաձայնեցնի Թուրքիայի հետ:

  • Անվտանգային որոշումների մեծ մասը կայացվելու է Թուրքիայում. Ստացվում է, որ մենք՝ որպես պետություն, կարող է վերանանք:
  • Խաղաղության պայմանագրի կնքման պարագայում ունենալու ենք տարածքային լուրջ խնդիրներ Սյունիքում, Տավուշում:
  • Ադրբեջանը՝ որպես նոր ձևավորվող էթնոս, ձգտելու է էսկալացիայի, լուրջ քաղաքական տեխնոլոգիաներ է օգտագործում Սևանի և Երևանի հավակնություններով՝ ադրբեջանական թեյեր՝ Սևան և Երևան անուններով:
  • Ադրբեջանը չի տեսնում հակահարված հայկական կողմից, ուստի նման տեխնոլոգիաները վստահաբար ավելացնելու է:
  • Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը 2018-ից ի վեր. դասագրքեր է փոխում՝ պրոցեսը համաձայնեցնելով թուրքական փորձագիտական կենտրոնների հետ:
  • Ռուս-ուկրաինական պատերազմի միջոցով ԱՄՆ-ը լուծում է թե ներքին, թե արտաքին քաղաքական խնդիրներ

ՌԴ-ն փորձում է լուծել Պուտինի առաջիկա քաղաքական վերարտադրության խնդիրը և երկրորդ աշխարհաքաղաքական առաջխաղացում՝ դեպի Արևմուտք բուֆեր ձևավորելու համար:

ԱՄՆ-ը և անգլոսաքսոնական պետությունները ձևավորում են նոր, անգլոսաքսոնական բլոկ:

ԱՄՆ-ը և անգլոսաքսերը փորձելու են դուրս գալ Եվրասիայից. գոյություն ունի կուլուարային լուրջ պայմանավորվածություն:

Պայքարը մղվելու է եվրասիական հարթլենդի համար:

  • Մեր տարածաշրջանում վերադասավորությունների համար պայքարը մղվելու է Թուրքիայի և Ռուսաստանի միջև, Հայաստանը գործոն չէ, մենք բաց ենք թողել գործոն դառնալու հնարավորությունը:
  • Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն, բայց պետք է հասկանալ ու գտնել ճիշտ ճանապարհը. ընդդիմության ռեսուրսներն ամեն օր մսխվում են, Փաշինյանն էլ օգտագործում է ընդդիմության գործունեությունն իր վարկանիշը բարձրացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս