Նեյմարի համար տարին ավարտված է․ ինչ է պատահել
Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը, հնարավոր է, այլևս չխաղա 2025 թվականին։ Globo-ի տեղեկություններով՝ պատճառը ծնկի վնասվածքն է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը ձախ ծնկի հատվածում ցավեր է զգացել Բրազիլիայի առաջնության 34-րդ տուրի «Միրասոլի» դեմ խաղից հետո (1:1), ինչի պատճառով բաց է թողել հաջորդ հանդիպումը «Ինտերնասիոնալի» հետ։
Բուժզննման արդյունքում Նեյմարի մոտ ախտորոշվել է մենիսկի վնասվածք։ Մեծ է հավանականությունը, որ նա բաց կթողնի երկրի առաջնության մնացած երեք տուրերը։
Նշենք, որ «Սանթոսը» 38 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։ Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Armsport.am

