Շոգեխաշած գառան միսը՝ սերկևիլով
Բաղադրիչներ
1. Դմակ – 150 գ
2. Սերկևիլ – 1 կգ
3. Համեմ
4. Պղպեղ
5. Գառան փափկամիս – 1 կգ
6. Սոխ – 2-3 հատ
7. Զիրա, համեմի սերմ
8. Աղ
9. Կծու թարմ պղպեղ – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Դմակը խորանարդաձև կտրատել, մեծ տապակը դնել կրակին: Հենց տաքանա, դմակը լցնել մեջը և տապակել, մինչև ոսկեգույն դառնալը:
2. Քանի դեռ դմակը տապակվում է, գառան միսը նույնպես խորանարդաձև կտրատել: Միսն ավելացնել դմակին, կրակը բարձրացնել:
3. Առանց խառնելու սպասել, մինչև միսը կեղև կապի, հետո խառնել: Այդ ընթացքում սոխը շերտատել, ավելացնել մսին, խառնել:
4. Հենց սոխը փափկի, աղ և պղպեղ ցանել: Ավելացնել նաև զիրան և ծեծած համեմի սերմը: Լավ խառնել: Ավելացնել կտրատված թարմ համեմ:
5. Մսին ավելացնել նաև խորանարդաձև կտրատված սերկևիլը: Առանց կրակն իջեցնելու թողնել, որ սերկևիլը տապակվի:
6. Երբ սերկևիլը մգանա, մի փոքր ջուր ավելացնել, կրակն իջեցնել ամենացածրի վրա, ծածկել կափարիչով և թողնել, որ շոգեխաշվի: Կարելի է ավելացնել 1 հատ կծու թարմ պղպեղ, իսկ ջրի փոխարեն մի փոքր սպիտակ գինի լցնել:
7. Մատուցել տաք վիճակում, մեկ բաժակ կարմիր չոր գինու հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը