«Ըստ Նիկոլի, Ադրբեջանի կառուցողական քայլերը որո՞նք են, Շուշիի հայկական հետքի վերացո՞ւմը, հուշակոթողների ոչնչացո՞ւմը, հայկականության հետքի ոչնչացո՞ւմը։ Իշխանությունը թող բարձր ամբիոններից սրա մասին հայտարարի, ոչ թե ասի, թե Ադրբեջանը կառուցողական է։
Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կալանավորվեց։ Քրեակատարողական հիմնարկ մտնելուց առաջ Մանվել Փարամազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն կրկին կալանավորելու համար որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել։
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և Հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը իր լիազորությունների շրջանակում փետրվարի 7-ին հրատապ կարգով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին և Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիորել Մոսանուին՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցով։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Գանձաքար գյուղի սկզբնամասում տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա՝ «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին հայ արտադրողների կողմից ներկայացված «միասնական հայկական տաղավարի» աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
ՀՀ զինված ուժերի 2022 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 1-ից 4-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք: Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Փոլաթլը շրջանում բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային:
Հայաստանում հերթական անգամ նախաձեռնվել են սահմանադրական բարեփոխումներ, և թվում է, թե անկախացումից ի վեր մեր երկրում այդ գործընթացներն անընդհատ են: Այս առումով հիշատակման է արժանի այն փաստը, որ անցած տարիների ընթացքում ՀՀ կառավարման ձևը փոփոխվել է արդեն չորս անգամ։
Նիդեռլանդները ներկայացնող չմշկավազորդ Իրեն Վյուստն իր 7-րդ օլիմպիական ոսկին նվաճեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:
Հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասի միավորումը հավաքական անվտանգության և տնտեսական ինտեգրման վրա շեշտադրմամբ սերտ դաշինքի շրջանակում անխուսափելի է առաջիկա 15 տարում, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Solovyov Live յութուբյան ալիքին տված հարցազրույցում։
Շաբաթներ առաջ 168.am-ն անդրադարձել էր լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, ըստ որի՝ ՀՌԱՀ նորընտիր անդամ, նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանը հայտարարագրում բանկային հաշվին 2020 թվականի տարեսկզբին ունեցել է 3 մլն 803․657.00 ԱՄՆ դոլար, որը տարեվերջին ամբողջությամբ հանել է՝ թողնելով 76 ԱՄՆ դոլար:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Իրաքի նոր գումարման Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) փետրվարի 7-ին չի կարողացել ընտրել հանրապետության նախագահ եւ նիստը անորոշ ժամանակով հետաձգել է: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Մի բան հստակ է. պետության փլուզումը հնարավոր չէ կասեցնել միտինգային ելույթներով, կենացներով, նորանոր շարժումներ հռչակելով, ոչ էլ՝ օրենսդիր աշխատանքով։ Կա խնդիր՝ լայն հասարակության համար ձևակերպել ներկա վիճակի ռիսկերը, ամրագրել պայքարի բովանդակությունը և սկսել գրագետ-համառ աշխատանք։ Կա նաև խնդիր՝ հասկանալ, թե ովքեր են քո դեմ աշխատելու, ովքեր են նաև առանց հասկանալու՝ «կողմ» քվեարկում երկրի փլուզմանը։ Հասկանալ և սկսել աշխատել հետները։
ՀՀ ազգային ժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ:
Հանրապետության բոլոր իշխանությունների օրոք անիրավաբար պահվել են քաղաքական բանտարկյալներ՝ անկախ եզրույթի համար ստեղծված եվրոպական կամ այլ տեխնիկական սահմանումներից: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
Ավստրիայի, Սլովակիայի եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարներ Ալեքսանդեր Շալենբերգը, Իվան Կորչոկը եւ Յան Լիպավսկին գտնվում են Լուգանսկի մարզի՝ Կիեւի վերահսկման ենթա մասում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը փետրվարի 7-ին տեսակապի միջոցով զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլի հետ:
«20-րդ դարի սկզբում, երբ ազգը կամաց-կամաց արթնանում էր՝ պայքարի երկու խոշորագույն գաղափար ծնվեց. մի պայքարի ջատագովը Գևորգ Չաուշն էր, մյուսինը՝ Հրայր Դժոխքը: Գևորգ Չաուշն ասում է՝ մենք պետք է կտոր-կտոր ամեն տեղ ընդվզենք, փոքր ջոկատներով հարվածենք և այդպես ջլատենք Օսմանյան կայսրությունը, իսկ Հրայր Դժոխքն ասում էր՝ հիմա պետք է ընդհանրապես քիչ երևանք և ներքուստ հավաքենք մեր կարողությունները՝ մտավոր, ուժային, ֆինանսական, տնտեսական, միջազգային և այլն»:
Շուրջ 3,4 հազար բաժանորդներ Թբիլիսիում առանց բնական գազի են մնացել գազատարի վնասվելու պատճառով:
Աֆղանստանում առնվազն 20 մարդ է ողջ-ողջ թաղվել ձնահյուսի հետեւանքով: Այդ մասին հայտնել է աֆղանական Bakhtar գործակալությունը՝ վկայակոչելով իշխանության տեղական մարմինների ներկայացուցիչներին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա պատանու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:
Արմեն Գրիգորյանը՝ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակի մասին. ՈՒՂԻՂ։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում կներկայացնի:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 8-ին Բեռլինում կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Այդ մասին փետրվարի 7-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը։
Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը արձագանքել է 2023թ. կայանալիք նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 3-րդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ կապված քննարկումներին, թե արդյոք Էրդողանը կարո՞ղ է երրորդ անգամ որպես նախագահի թեկնածու առաջադրվել:
«Նորմանդական քառյակի» հանդիպումը խորհրդականների մակարդակով կարողէ տեղի ունենալ այս շաբաթ: Այդ մասին հաղորդել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։
ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին ՝ իր դիմումի համաձայն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին ու զինվորականներին, ովքեր ներգրավված են եղել Ադրբեջանից 8 հայ ռազմագերու Հայաստան վերադարձնելու գործում: