
Նիդեռլանդացի չմշկավազորդ Իրեն Վյուստը 7-րդ անգամ դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր

Նիդեռլանդները ներկայացնող չմշկավազորդ Իրեն Վյուստն իր 7-րդ օլիմպիական ոսկին նվաճեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:
Չմշկավազքի կանանց 1 500 մետր ձևում Վյուստը առաջինը հատեց եզրագիծը: Երկրորդը Ճապոնիայից Միհո Տակահին է, իսկ եռյակը եզրափակում է Նիդեռլանդների մեկ այլ ներկայացուցիչ` Անտուան դե Յոնգը:
Վյուստը սահմանեց Օլիմպիական խաղերի նոր ռեկորդ` 1 500 մետր տարածությունը հաղթահարելով 1 րոպե 53:28 արդյունքով:
Իրեն Վյուստն Օլիմպիական խաղերի չեմպիոն էր դարձել նաև 2006, 2010, 2014, 2018 թվականներին: