Բաժիններ՝

Հայկական լավագույն գինիները կներկայացվեն Մոսկվայում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա՝ «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին հայ արտադրողների կողմից ներկայացված «միասնական հայկական տաղավարի» աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նախատեսվում են հանդիպումներ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ԵԱՏՄ ագրոաարդյունաբերական բլոկի, Х5 Group ընկերության, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) ներկայացուցիչների հետ։

Պատվիրակության անդամները Մոսկվայում կմասնակցեն նաև «Հայկական գինու օրեր» միջոցառմանը։ Ցուցահանդեսին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ազգային միասնական տաղավարով կներկայացվեն 15 ընկերությունների հայկական գինիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28