Իսպանիայի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում տարհանել Կիևում իրենց դեսպանության անձնակազմին, սակայն դեռևս նման քայլ չեն ձեռնարկում:
Քուվեյթի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անվտանգության նկատառումներից ելնելով լքել Ուկրաինայի տարածքն ու խուսափել այդ երկիր այցելելուց:
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է օրենքը, որով վավերացվում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»։
«Կարևոր է, որ հեքիաթների մեջ չապրենք ու նայենք իրականությանը, որովհետև հակառակ դեպքում չենք կարող ճիշտ հարց առաջ քաշել, որպեսզի ճիշտ պատասխան ստանանք»,- «Հայաստանի գիտության և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի՝ FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը՝ ընդգծելով, որ իրականությունը տեսնելով՝ պետք է հասկանանք, թե որտեղ պետք է ներդրում անել:
Ալիևը լավ գիտի՝ հաղթանակի համար ոչ այնքան Թուրքիային է պարտական, որքան Փաշինյանին. Դավիթ Շահնազարյան
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 12-ին տոնում է Ս. Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և զորավարի 14 զինվորների հիշատակը։
Փետրվարի 12-ին, ժամը 06:54-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքում գերեվարված 62 շիրակցիներից 30-ը դեռևս գերության մեջ են գտնվում, հայրենադարձված 32 զինծառայողները քրեական գործի շրջանակներում տուժող են ճանաչվել։
Արցախում փետրվարի 12-ին կատարվել է 497 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք։ Մահացել է 1 մարդ։
Բրիտանական «Financial Times» թերթի հոդվածագիր Դեյվիդ Գարդները «Պատմությունն ի վերջո կարող է թակել Էրդողանի դուռը» վերտառությամբ հոդվածում վերլուծել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է արտահերթ նիստ, օրակարգում եղել են «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:
Բելգիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի տարածքում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը՝ չերաշխավորելով քաղաքացիների տարհանման հնարավորությունը իրավիճակի սրման դեպքում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ օրենքի ուժ է ստացել օրերս թուրքական մեջլիսի կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը»:
Telegram-ը Գերմանիայում արգելափակել է արգելված կամ ագրեսիվ բովանդակությամբ 64 ալիք:
Կապիտուլացված իշխանությունը չի կարող խաղաղություն բերել. Տիգրան Թորոսյան
politic.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով մեր խմբագրություն են ներխուժել մոտ 10 հոգի եւ ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ:
Շուկայում առկա համային, հոտային գայթակղություններով սպառողին առաջարկվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքը, ինչն ամբողջությամբ վերահսկողության շրջանակներից դուրս էր, ՀՀ կառավարության որոշմամբ կանոնակարգվելու է:
Հուզիչ․ Երևանի թիվ 196 դպրոցի աշակերտները լացում են Արցախին նվիրված երգը կատարելիս:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ ծրագրում է փետրվարի 12-ին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Թեհրանի Մեծ շուկայում փետրվարի 12-ին խոշոր հրդեհ է բռնկվել:
Թուրքմենստանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի մարտի 12-ին:
Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին շտապ լքել Ուկրաինայի տարածքը։
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: «
Նպատակը պարզ է՝ թոշակների բարձրացումը նախաձեռնում են, որպեսզի դատավորներից շատերին համոզեն առանց խնդիրներ ստեղծելու հեռանալ, իսկ նրանց փոխարեն նշանակեն անփորձ երիտասարդների, որոնց շատ հանգիստ կարող են ամբողջությամբ իրենցից կախվածության մեջ գցել և ուղղորդել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ իշխանական խմբակցությունում ամեն ինչ չէ, որ հարթ է ու խաղաղ, ինչպես ցանկանում են ցույց տալ։ Թերթի փոխանցմամբ՝ պարզվում է՝ կան մի քանի պատգամավորներ, որոնք գրեթե ողջ խմբակցության կողմից ոչ միայն լուրջ չեն ընդունվում, այլև մշտապես նյարդայնացնում են:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն տեղեկացրեց օտարերկրյա գործակալական ցանցում ներգրաված և ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ բացահայտումների մասին։ Այդ հաղորդագրությունը մեծ ռեզոնանս առաջացրեց տեղեկատվական դաշտում, ինչը հատկապես հետպատերազմական փուլում այդպես էլ պետք է դրսևորվեր։ Չխախտելով անմեղության կանխավարկածը դեռ գնահատականներ չեմ հնչեցնում, բայց մի մեծ հարց […]
ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ նախարար Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի եւ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ։ Նրանցից ոչ մեկը չի արժանացել նրա ընդունելությանը: Իսկ երբ նախարարի հետ ճշտելու հարցեր են ունենում, նրանց զանգերին պատասխանում են ԱԺ-ից ԱԳՆ տեղափոխված ջահել խորհրդական-օգնականներն ու տեղեկացնում, որ նախարարը չի կարող նրանց հետ խոսել կամ ընդունել, առաջարկում են իրենց հետ քննարկել հարցը։