Հայաստանից և արտերկրից շարունակում են ներկայացնել Հիսուս Քրիստոսի հուշարձանային համալիրի նախագծի նոր գաղափարներ՝ նոր լուծումներով: «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում գաղափարի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ամենայն բծախնդրությամբ ծանոթանում է ներկայացված յուրաքանչյուր գործին: Նկարահանման ժամանակ նա ծանոթացել է քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագծին:
Բաքվում ձերբակալվել է երեք անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար կասկածվող տաքսու վարորդը:
Վրաստանում փետրվարի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 20 326 նոր դեպք:
2021թ. նոյեմբերի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կալանավորեց Սիսիանի նախկին քաղաքապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ով ապօրինի անազատության մեջ էր պահվում ամիսներ շարունակ և 20 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել միայն հոկտեմբերի 14-ին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր, որ «2022 թվականի հունվարին Ղազախստան մեկնած հայ խաղաղապահ զինծառայողները ահազանգում են, որ Պաշտպանության նախարարությունն անհասկանալի պատճառներով իրենցից հետ է պահանջում Ղազախստան մեկնելու համար իրենցից յուրաքանչյուրին վճարված 427.000 դրամի մի մասը»:
Սահմանազատման հարցը չի կարելի տարանջատել Արցախի հարցից. Դավիթ Շահնազարյան
Իսպանիայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին ժամանակավորապես լքել Ուկրաինան՝ կապված այդ երկրում անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Նախորրդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էրդողանն ու Բաքվի վիլայեթի ժամանակավոր կառավարիչը հպարտորեն հայտարարում են Շուշիի դեկլարացիայի վավերացման մասին: Սուլթանն ու վեզիրը շտապում են… շտապում են հույս ունենալով փոփախվող աշխարհակարգում այն ներկացնել որպես իրողություն՝ իրենց մասնաբաժինը ստանալու ակնկալիքով:Ինչ՞ վտանգներ ունի Հայաստանի համար դա առանձին քննարկման թեմա է..․
Երևանի քաղաքապետարանի հայտնում են, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով, փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները:
Նիդերլանդները կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան:
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Կիևը հրաժարվում է Դոնբասի հետ ուղիղ երկխոսությունից, շարունակում է շրջափակել տարածաշրջանը, ընդունում է օրենքներ, որոնք հակասում են Մինսկի համաձայնագրերին:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:
«Եթե այդ ժամանակ Հին Թաղերից դուրս չգայինք, թշնամին մտնելու էր բոլորին սպաներ։ Մեր գյուղի տղերքը՝ 19 հոգի, մինչև դեկտեմբերի 1-ը գյուղի վերևի դիրքերում էին, հետո թուրքը ժամանակ էր դրել, որ մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 17։00-ին պետք է թողնեն գյուղը, այն իրենց վերահսկողության տակ պետք է անցնի։ Ասում էին՝ դուք 200 հոգի եք, մենք՝ 1200 հոգի։ Ի՞նչ ասեմ, ամեն ինչ արդեն որոշված էր»,- շեշտեց նա։
Կիևում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է աշխատանքը, սակայն դիվանագիտական անձնակազմի թվաքանակը կրճատվում է:
Կոչ ենք անում բոլորին՝ չտրվել կրթության ոլորտը քաղաքական շահարկումներով ստվերելու անշնորհակալ գայթակղությանը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվության շրջապտույտի մեջ գցելու արատավոր քայլերից։ Առարկայական օլիմպիադաները զուտ կրթական միջոցառումներ են, և այդ թեմայով քաղաքական շահարկումներ ծավալելն անթույլատրելի է։
Մայրաքաղաքում կրկին ոստիականական «ռեյդեր» են
Բելառուսի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստեղծված ,այսպես կոչված, «Կոմանդոս» ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել:
Իրաքի իշխանություններն անվտանգության նկատառումներից ելնելով կոչ են արել քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը, իսկ Կիևում դեսպանատան աշխատակիցներին՝ օգտվել ամենամյա արձակուրդից:
Հրանտ Մաթևոսյանը մեր ժամանակների հսկան է: Հրանտի գրական ժառանգությունը կարող է արդիականացնել մեր ազգային ինքնության մաշված բաղադրիչները: Պարզապես անհրաժեշտ է Հրանտ կարդալ, հասկանալ, «մարսել»…
Իրավիճակի սրման դեպքում բրիտանացի զինվորականները Ուկրաինայում չեն լինի, մասնավորապես՝ փետրվարի 12-13-ին ռազմական հրահանգիչները կլքեն երկիրը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան, եթե այդ երկրում նրանց գտնվելը պարտադիր չէ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» միշտ եղել է վերջնանպատակ, որով, ի վերջո, պետք է վերջնականապես կարգավորվի ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են աշխատել հնարավոր արտակարգ իրավիճակներում և հաստատել են բնակչության տարհանման ծրագիրը՝ կապված Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր «ներխուժման» մասին տեղեկությունների տարածման հետ։
Այս անգամ գործը վերաբերում է Ազգային ժողովում դեկտեմբերի 25-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ելույթին։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին և ասաց, որ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին որ կա՝ բարդ, սակայն հաստատակամ։
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Ուկրաինա զբոսաշրջային կամ այլ այցերից, որոնք չունեն մեծ հրատապություն:
ԱՄՆ պետդեպարտամենտը Կիևում ամերիկացի դիվանագետներին, ովքեր կրիտիկական կարևորության պաշտոններ չեն զբաղեցնում, հրահանգել է հեռանալ Ուկրաինայից:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման մեծ հավանականության պատճառով դիմում է Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին։ ԱԳՆ-ն հայտնում է, որ Կիևի դեսպանատունը, Օդեսայի և Դոնեցկի հյուպատոսությունները անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի։