
Բելառուսի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը

Բելառուսի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են միջազգային օրակարգի ակտուալ հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել համաշխարհային տեղեկատվական դաշտի ծանրաբեռնվածությանը ոչ հավաստի տեղեկատվությամբ ու ապատեղեկատվությամբ, այդ թվում և բացահայտ ֆեյքերով՝ կապված Բելառուսի տարածքից Ուկրաինա հարձակվելու ծրագրերի հետ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Կողմերը քննարկել են նաև թուրք-բելառուսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում և առևտրատնտեսական և նորարարական փոխգործակցությունը: