Բաժիններ՝

Իրաքի ԱԳՆ-ն կոչ է արել քաղաքացիներին լքել Ուկրաինան

Իրաքի իշխանություններն անվտանգության նկատառումներից ելնելով կոչ են արել քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը, իսկ Կիևում դեսպանատան աշխատակիցներին՝ օգտվել ամենամյա արձակուրդից: Այս մասին նշվում է Իրաքի ԱԳՆ հայտարարության մեջ:

«ԱԳՆ-ն Ուկրաինայում ստեղծված արտակարգ իրադրության պայմաններում իր անհանգստությունն է հայտնում այդ երկրում իրաքյան համայնքի անվտանգության առնչությամբ և կոչ է անում իրաքցիներին լքել ուկրաինական տարածքը, ինչպես նաև հորդորում քաղաքացիներին հանուն սեփական անվտանգության խուսափել այդ երկիր այցելությունից»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն կոչ է արել Կիևում արաբական հանրապետության դեսպանության աշխատակիցներին «օգտվել ամենամյա արձակուրդից այնպես, որպեսզի ապահովվի դիվանագիտական առաքելության անդամների անվտանգությունը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28