Բաժիններ՝

ՀՀ պետբյուջեից մոտ 876.000 ԱՄՆ դոլար Ամուլսարի ներդրող ընկերություններից մեկին ՀՀ-ում ներդրումները խթանելու համար

Պետական բյուջեից 875,954.38 ԱՄՆ դոլար է հատկացվել Էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ այդ գումարը տրամադրել է 2020 թվականին ստեղծված «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ» ներդրումային ֆոնդին:

Ի դեպ ընկերության բացման արարողությանը մասնակցում էին Նիկոլ Փաշինյանը, 2020 թվականի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը, ինչպես նաև ՀՀ կառավարության այլ անդամներ և ԵՄ ներկայացուցիչներ։

Նշենք, որ «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ» ներդրումային ֆոնդը գործում է կոմերցիոն սկզբունքով և շահույթ հետապնդող կազմակերպություն է, որի մանդատն ուղղակի ներդրումների կատարումն է երկրում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալում՝ ընդլայնման նախագծերի իրագործման, հիմնական միջոցների ձեռքբերման, տեխնիկական կարողությունների զարգացման և կորպորատիվ կառավարման համակարգի ստեղծմանն ուղղված քայլերի ֆինանսավորման նպատակով:

Ուշագրավ է, որ «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդը» կառավարվում է «Ամբեր Կապիտալ» մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի կողմից, որը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն ունեցող «Լիդիան» ընկերության հիմնական ներդրողներից մեկն է։

«Ամբեր կապիտալ» ՓԲԸ-ի բաժնետերը Ժոզեֆ Ուղուրլյանն է։ Նա նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության փոխնախագահն է։

«Ամբեր կապիտալ»-ը հիմնվել է 2005-ին, տեղակայված է Լոնդոնում, Միլանում ու Նյու Յորքում։

ՀՀ պետական բյուջեից «Ամբեր կապիտալ»-ի կողմից կառավարվող մասնավոր ներդրումային ֆոնդին 875,954.38 ԱՄՆ-ի դոլարի հատկացումը ՀՀ Կառավաությունը պայմանավորել է մասնավոր ներդրումները խթանելու հանգամանքով։

«Նախագծի ընդունման և ՀՀ կառավարության կողմից «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ»-ում ներդրում կատարելու արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսության համար վերը նշվածը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ, ինչպես նաև կնպաստի այլ ներդրողների ներգրավմանը, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցների ՀՀ տնտեսության մեջ ընդգրկելուն։ Ակնկալվում է նաև, որ ներդրումը կխթանի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը և կապիտալի շուկաների զարգացումը»,-նշված է Կառավարության ընդունած որոշման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս