«Եղել է պադստանցիայի թեթևակի վթար, որը, ասում են՝ վերացրել են». Գորիսի փոխքաղաքապետ
Երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքը և հարակից գյուղերը 1-2 ժամ զրկված են եղել հոսանքից։ 168.am-ի հետ զրույցում Գոիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանն ասաց, որ լույս չեն ունեցել, պատճառների մասին էլ շատ մանրամասներ չի կարող ասել։
«Եղել է պադստանցիայի թեթևակի վթար, որը, ասում են՝ վերացրել են։ Այդ մի պադստանցիան չի գործում, հիմնականում մեծ էլեկտրակայանն է, որը սպասարկում է Սյունիքի մարզը։ Երեկ երեկոյան մեկ ժամ լույս ունեցանք, հետո 1-2 ժամ չենք ունեցել, նույնն էլ՝ Գորիսի հարակից գյուղերը։ Ասում են՝ բնական վթար է եղել, բնության դեմ չես կարող պայքարել»,- նշեց Կարեն Քոչարյանը։
Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանն էլ 168.am-ին փոխանցեց, որ չնայած այս պահին լույս ունեն, բայց երեկ երեկոյան չեն ունեցել։
«Մեզ լույս չլինելու պատճառների մասին որևէ բան չեն ասել, նստել սպասել ենք, մինչև լույսերը տվել են, պատճառների մասին չեն խոսել»,- եզրափակեց Օնիկ Ավագյանը։