Բաժիններ՝

Ստոլտենբերգը Զելենսկիի հետ զրույցում խոստացել է շարունակել ՆԱՏՕ-ի գործնական և քաղաքական օգնությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում ևս մեկ անգամ խոստացել է շարունակել գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել Կիևին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես խոսել եմ նախագահ Զելենսկիի հետ Ուկրաինայի շուրջ և նրա տարածքում ռուսական զորքերի կենտրոնացման մասին: ՆԱՏՕ-ն կշարունակի գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել մեր շատ արժեքավոր գործընկերոջը»,- գրել է գլխավոր քարտուղարը Թվիթերի իր միկրոբլոգում։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ դաշինքը շարունակում է կոչ անել Ռուսաստանին առաջ շարժվել երկխոսության և խաղաղ լուծման որոնման ճանապարհով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28