
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Մեծամոր

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Մարզային այցելությունները շարունակվում են։
Մեծամոր համայնքի բնակիչների, մեր համակիրների հետ հանդիպման ժամանակ խոսել ենք Արցախի և Հայաստանի դեմ ծառացած մարտահրավերների, անվտանգային խնդիրների և ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։

Պատասխանել ենք մեր հայրենակիցներին հուզող հարցերին և քննարկել Դիմադրության շարժման նպատակները, այդ ուղղությամբ ծրագրված, իրականացվող աշխատանքերը»:
