Բաժիններ՝

Amazon-ը 4-րդ եռամսյակում զուտ շահույթն ավելացրել է գրեթե կրկնակի

Աշխարհում խոշորագույն Amazon.com Inc.ինտերնետ-ռիթեյլերը 2021 թվականի 4-րդ եռամսյակում զուտ շահույթը 98,6 տոկոսով ավելացրել է Rivian Automotive Inc. էլեկտրամոբիլների արտադրության մեջ ներդրումների հաշվին, իսկ հասույթը՝ 9 տոկոսով:

Ինչպես ասվում է ընկերության մամուլի տեղեկագրում, նրա զուտ շահույթը հոկտեմբեր-դեկտեմբերին աճել է մինչեւ 14,3 միլիարդ դոլար՝ մեկ տարվա առաջվա համապատասխան ժամանակաշրջանի 7,2 միլիարդ դոլարի համեմատությամբ:

Եկամուտը 1 բաժնետոմսի հաշվով 14,09 դոլարից ավելացել է մինչեւ 27,75 դոլար: Rivian-ում ներդրումներից եկամուտները, որը IPO-ն կատարել էանցած եռամսյակում, կազմել է 11,8 միլիարդ դոլար: Amazon-ի եռամսյակային հասույթն աճել է մինչեւ 137,4 միլիարդ դոլար՝ մեկ տարի առաջվա 125,56 միլիարդ դոլարի համեմատությամբ:

Ցուցանիշը դարձել է  ռեկորդային: Փորձագետները, որոնք մասնակցել են FactSet-ի հարցմանը, ընկերության զուտ շահույթը չորրորդ եռամսյակում կանխատեսել են միջին հաշվով 3,61 դոլարի մակարդակի՝ 1 բաժնետոմսի հաշվով՝ 137,68 միլիարդ դոլար հասույթի դեպքում: 2021 թվականի ողջ ժամանակաշրջանում Amazon-ի զուտ շահույթը մեկ տարի առաջվա 21,3 միլիարդ դոլարից ավելացել է մինչեւ 33,4 միլիարդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 64,81 դոլար:

Ընկերության հասույթը կտրուկ ավելացել է 22 տոկոսով՝ մինչեւ 469,8 միլիարդ դոլար՝ 2020 թվականի 386,1 միլիարդ դոլարի դիմաց: Amazon-ի կանխատեսման համաձայն, նրա հասույթն առաջին եռամսյակում կազմել է 112-117 միլիարդ դոլար: Փորձագետներն այդ ցուցանիշը կանխատեսում են միջին հաշվով 120,94 միլիարդ դոլարի մակարդակի:

Amazon-ի բաժնետոմսերը 14,3 տոկոսով թանկացել են փետրվարի 3-ի լրացուցիչ սակարկություններում: Ընթացիկ տարվա սկզբից ընկերության կապիտալացումը նվազել է 16,7 տոկոսով եւ կազմել 1,53 տրիլիոն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս