
Թուրքիայում հարձակվել են հանրապետության հիմնադիր Աթաթյուրքի արձանի վրա

Թուրքիայի Սամսուն քաղաքում փետրվարի 3-ին երկու քաղաքացի հարձակվել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Տղամարդիկ փորձել են պարանով մեքենային կցելու միջոցով ձգել և ցած գցել հսկայական պատվանդանի վրա դրված արձանը։ Հավանաբար, շրջակայքում գտնվող մարդիկ թույլ չեն տվել գործն ավարտին հասցնել։
Սամսունի նահանգապետարանի հաղորդմամբ՝ ոստիկանությունն ավելի ուշ այս գործով ձերբակալել է երկու կասկածյալի։