«Մենք դարձել ենք ինքնասպանվող երկիր… այ ժողովուրդ, ինչի՞ եք ձեզ կոտորում, նորմալ ընտրություն կատարեք». Հրանտ Բագրատյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է:
Բանախոսը նշել է.
• Միջին Ասիայում ցանկացած շարժում պրոթուրանական է, Ղազախստանում ևս Նազարբաևն ուզում էր վերականգնել իշխանությունը, Տոկաևն ուզում է պահպանել, ի վերջո, երկուսի դեպքում էլ՝ պրոթուրանական շարժումը: Թեև շարժման առիթն էր թանկացումների դեմ պայքարը:
• Մենք այլևս անկախ պետություն չենք, Նիկոլ Փաշինյանը հաշվետվություն է տալիս Թուրքիային:
• Եթե Հայաստանում լինեն բողոքի ակցիաներ, ՀԱՊԿ-ը զորք չի մտցնի, իսկ Թուրքիան կարող է սպառնալ:
• Մեր պետությունը 42 քառակուսի կիլոմետրից ավելի շատ է զիջել, զիջել են Հայաստանի սուվերեն տարածքը, մենք որքան ետ քաշվենք, Ադրբեջանն այնքան առաջ է գալու:
• Ադրբեջանի հետ ոչ մի դելիմիտացիա, դեմարկացիա չի լինելու, Ադրբեջանն ինչքան առաջ է գալիս՝ այնքան ավելի շատ է ուզում, հիմա էլ անկլավներն է պահանջում, վտանգի տակ են Վարդենիսը, Սյունիքը, միևնույն ժամանակ պահանջ է դնում Երևանի և Մասիսի վերադարձի մասին:
• 2020 թվականին մենք չենք կարողացել նույնիսկ պարտվել, 2020-ին սարսափելի բան է տեղի ունեցել, գոնե կառչեինք նոյեմբերի 9-ի փաստաթղթից:
• 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Վաղարշակ Հարությունյանը փաստաթուղթ ստորագրեց, Նիիկոլ Փաշինյանի հրահանգով, որով ադրբեջանցիները գալիս և խորանում են մեր տարածք:
• Թուրքիան օգտագործելու է Ադրբեջանի գործոնը և, ժողովրդական լեզվով ասած, յազվություններ է անելու, դրան կա մեկ պատասխան՝ մեր բանակը և զինվորը պետք է կանգնեն սահմանին և թույլ չտան ոտնձգություններ կատարել:
• Թուրքի համար Հայաստանը Բաթումի չէ, թուրքը համարում է, որ Հայաստանում նվաճելու բան չկա, որ Հայաստանը վաղ թե ուշ իրենն է լինելու:
• Արցախի մասին այլևս ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի իշխանությունները չեն խոսում, Ալիևը համարում է, որ հարցը լուծված է, իսկ Հայաստանում զգուշանում են:
• Ալիևին հավատացող մեկ մարդ կա՝ Փաշինյանը:
• Ադրբեջանն ասում է, որ խաղաղության պայմանագիրը պետք է լինի հաղթողի և կապիտուլյանտի միջև, և ասում է՝ ես պիտի պարտադրեմ, ինչպես Գերմանիային պարտադրեցին՝ ինչքան զենք, բանակ պետք է Հայաստանն ունենա:
• Մեզ Ադրբեջանը պարտադրում է ճանաչել տարածքային ամբողջականությունն ու առաջ է գալիս, ինչքան գրավեն՝ այնքան պետք է ճանաչե՞նք:
• Թուրքիայի հետ ինչ-որ ճանապարհներ կբացվեն, արդյունքում՝ Թուրքիայից գյուղմթերք կներմուծվի և դուրս կմղվի տեղական արտադրանքը:
• Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին համարում են պարտված կողմ, և այն, ինչ թողել են, համարում են մեզ նվեր:
• Գազի սակագինը թանկանում է բոլորի համար, Փաշինյանն ասում է, թե անապահովների համար չի թանկանալու, ինչպե՞ս են որոշում՝ ով է անապահով: Երբ արդյունաբերության համար գազը թանկանում է, սննդամթերքը թանկանում է, անապահովի համար դա թանկացում չէ՞:
• Պոնչիկի գները 1 ամսում 100-ից դարձել են 110 դրամ՝ անապահովը պոնչիկ չի ուտո՞ւմ:
• Սակագների թանկացումը բերում է լրացուցիչ գնաճ, կենսամակարդակն անկում է ապրում:
• Բանակի փողը չեն բարձրացնում, բայց թռիչքաձև բարձրացնում են ոստիկանության աշխատավարձը, հատկապես իրենց պահպանության համար, միայն 900 պադավատի մեքենա կա՝ պադավատապետությունն էլ ինչպե՞ս է լինում:
• Մենք բյուջեում ունենք կառուցվածքային խնդիր, բյուջեն չափազանց ծանրաբեռնված է պետական ապարատով:
• Պետական ծառայություններն ուռճացրած են:
• Իշխանություններին պետք է հասկացնել, որ՝ քո ընտրած ճանապարհով լավ չի լինի Հայաստանի, քաղաքացու համար:
• Մենք դարձել ենք ինքնասպանվող երկիր, չափազանց շատ է ինքնասպանությունների թիվը… այ ժողովուրդ, ինչի՞ եք ձեզ կոտորում, գնացեք նորմալ ընտրություն կատարեք…
• Եթե զարգացումներն այսպես շարունակվեն, մենք կդառնանք Ադրբեջանի վասալը, իսկ Թուրքիան ասում է՝ դու ո՞վ ես, որ իմ վասալը դառնաս: