Բաժիններ՝

Ուկրաինայում հայտարարել են, որ Կիևն առայժմ ռազմական գործողությունների չի պատրաստվում

ց

«ԱԱՀԽ-ի առանձին նիստ (ՌԴ-ի հնարավոր ներխուժման հարցով) չի գումարվել, բայց անհրաժեշտության դեպքում այն անպայման կլինի: Այսօրվա դրությամբ ագրեսիվ գործողությունների, այն բանի, թե վաղն ինչ-որ լուրջ բան կլինի, ուղղակի նախապատրաստական գործընթաց չկա»,- ասել է Դանիլովը հունվարի 13-ին «Ուկրաինսկայա պրավդա»-ում հրապարակված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ամեն շաբաթ հինգշաբթի օրերը տեղի է ունենում խորհրդակցություն, որտեղ ամփոփում են շաբաթվա արդյունքները եւ վերլուծում ամբողջ տեղեկատվությունը: Իրադրության քննարկման համար հավաքվում է խումբը՝ բաղկացած 18 հոգուց՝ «հետախուզության ներկայացուցիչներ, զինվորականներ, անվտանգության ծառայություններ եւ եւս որոշակի կառույցներ»:

Ամեն օր իրադրության մասին զեկուցում են նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Ինչպես ընդգծել է Դանիլովը, «մարդկանց քանակն, ովքեր պատրաստ են զենքը ձեռքներին պաշտպանելու երկիրը, վիթխարի է»: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են պնդումներ Ուկրաինա Ռուսաստանի իբր հնարավոր ներխուժման մասին: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անհիմն բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում Պեսկովը չի բացառել սադրանքների հավանականությունն այդ հայտարարությունների արդարացման համար եւ նախազգուշացել է, որ Ուկրանիայի հարավ – արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս