Բաժիններ՝

Հայաստանի շախմատի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշարում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարի անդրանիկ տուրում հաղթանակներ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը: Ոչ-ոքիներ գրանցվեցին Սարգսյան-Պետրոսյան, Անդրիասյան-Փաշիկյան, Միքայելյան-Տեր-Սահակյան զույգերի պարտիաներում:

Կանանց մրցաշարում հաղթանակներ տարան Սուսաննա Գաբոյանը և Նարե Առաքելյանը: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Երկրորդ տուրը կկայանա հունվարի 13-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31