
«Ռեալ»-ը լրացուցիչ ժամանակում հաղթել է «Բարսելոնա»-ին

Իսպանիայի ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում մրցել են «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացած «Էլ կլասիկո»-ում որոշիչ է եղեկ լրացուցիչ ժամանակում «Ռեալ»-ի խփած գնդակը: «Արքայական ակումբի» կազմում աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը, Քարիմ Բենզեման և Ֆեդերիկո Վալվերդեն: «Բարսելոնա»-ի կազմում գոլերը խփել են Լյուկ դե Յոնգն ու Անսու Ֆատին:
Հունվարի 13-ին եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Մադրիդի «Ատլետիկո»-ն և Բիլբաոյի «Ատլետիկ»-ը։