ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վարդենիս քաղաքի 48-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Մենք տեսնում ենք, որ Հայաստանում տրամադրություններ են փոխվում. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։
Եթե թուրքը գա ԵՊՀ շենքը գնի ու հյուրանոց կառուցի, այդ հայ գործարարը կշահի. Արթուր Խաչատրյան
Կառավարությունը հունվարի 13-ին «Դիլիջանի միջազգային դպրոցին» հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին որոշում է ընդունել, որով այդ դպրոցի գործունեությունն ապահովող կազմակերպությունների կողմից 2022 թվականին իրականացվող գործարքներն ու գործառնությունները կազատվեն հարկերից։
Հայաստանը սկսել է մի գործընթաց, որը մեզ որևէ լավ հանգրվանի չի բերելու. Արթուր Խաչատրյան
Հունվարի 15-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի 29-ամյա վարորդը Երևանի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում անդրադարձ է կատարվելու Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցած Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման արդյունքներին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է այս տարվա շրջանավարտներին ավարտական վկայականների ու ատեստատների փոխարեն՝ տրամադրել էլեկտրոնային փաստաթղթեր` անհատական QR կոդերով։ Այս մասին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հաջող մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում:
Հայրենիքի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի նախագահի՝ 2022թ․ հունվարի 11-ի հրամանագրերով Գարեգին Էդուարդի Ղարայանին շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին, իսկ Վազգեն Գարեգինի Ղարայանին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։
ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։
Թուրքիայի Կայսերիի ձմեռային հանգստավայրերից Էրջիեսում մահացած են գտել Թուրքիայի Գազիանթեփ նահանգում ՄԱԿ համակարգող ներկայացուցիչ Մայքլ Քրիֆթին:
«Այդտեղ գրված է, որ գործընթացը պետք է լինի բաց, և, մասնավորապես, քաղաքական բոլոր ուժերը մասնակցեն քննարկումներին, ինչպես նաև՝ որ թե՛ քննարկումների ժամանակ, թե՛ ապագա հանձնաժողովի կամ աշխատանքային խմբի աշխատանքներին ներգրավվեն տարբեր ոլորտներից մասնագետներ: Վերջապես այնտեղ հստակեցված է նաև, որ պետք է մասնակցեն նաև այն համայնքների Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց կարող է վերաբերել այդ սահմանազատման և սահմանագծման արդյունքները»:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը վերլուծել եւ կարծիք է հրապարակել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության՝ լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերի վերաբերյալ։
Էստոնիայում ամեն բան պատրաստ է արագ արձագանքման ուժերի մինչեւ 5000 զինվոր տեղաբաշխելու համար:
Նաև խոստացավ, որ սահմանափակ տարածքում միասին գտնվելիս, որևէ վնաս Ադիբեկյանը չի հասցնի առերեսման դեպքում
Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։
Անկանխիկ գործարքների քարոզ անող Ներսես Երիցյանը հայտարարագրել է 350 հազար դոլար կանխիկ գումար
Աբու-Դաբիում բենզակիր ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, կա 6 վիրավոր: WAM գործակալության տվյալներով զոհերից մեկը Պակիստանի, երկուսը՝ Հնդկաստանի քաղաքացիներ են:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Eren «հակաահաբեկչական գործողության» 15-րդ փուլը սկսելու մասին:
Ակբա բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2022-2023թթ. անվճար ծրագիրը:
ՆԱՏՕ-ն ակտիվությունը զարգացրել է մինչեւ այն մակարդակ, որը գերազանցում է դաշինքի հզորությունը սառը պատերազմի ավարտվելու պահին: Այդ մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատմել էThe Wall Street Journal թերթին տված հարցազրույցում:
Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տեղադրել «Onyxum» անվանմամբ ընկերության վերաբերյալ՝ նշելով, որ ընկերության գործունեությունը պարունակում է ֆինանսական բուրգի հատկանիշներ, որպիսի հանցավոր արարքի համար, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, մեղադրանքներ են առաջադրվել «Onyxum» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամների։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով Ղազախստանից և Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման սահմանափակումներ են կիրառվում:
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ։
Ալիևը հասկանում է, որ միգուցե ժամանակը կարող է ի վնաս իրեն աշխատել, որովհետև նրանք երբեք չեն ունենալու այնպիսի նվեր, ինչպիսին այսօր Հայաստանի իշխանություն կոչվածն է: Եվ, բնականաբար, Ալիևը շտապում է ստանալ հնարավորինս առավելագույնը, կամ այն, ինչ Ալիևին խոստացել է այս կապիտուլյանտ իշխանությունը: Ես դա չեմ բացառում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումները: