![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի Կայսերիի ձմեռային հանգստավայրերից մեկում մահացած են գտել ՄԱԿ ներկայացուցչին
![](https://168.am/wp-content/uploads/2022/01/1073179.jpg)
Թուրքիայի Կայսերիի ձմեռային հանգստավայրերից Էրջիեսում մահացած են գտել Թուրքիայի Գազիանթեփ նահանգում ՄԱԿ համակարգող ներկայացուցիչ Մայքլ Քրիֆթին: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ըստ տեղեկության՝ Քրիֆթը, ով հանդիսանում է Կանադայի քաղաքացի, դահուկ քշելու ընթացքում ընկել է ձնահյուսի տակ: