Արցախից տեղահանված քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս դրամական աջակցություն կստանան
Պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն։
Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Այսպես, մինչև 18 տարեկան քաղաքացիները, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք ամսական կստանան 40 հազար դրամ, մյուս շահառուները՝ 20 հազար դրամ։
«Հաշվի առնելով, որ միջոցառման շահառուներից շատերը դեռևս չեն լուծել բնակարանային խնդիրները, լուծված չեն նաև զբաղվածության խնդիրները, ոմանք գտնվում են սոցիալապես ոչ բարենպաստ իրավիճակում, նաև պայմանավորված ձմեռակացի հնարավոր դժվարություններով՝ առաջարկում ենք աջակցության ժամկետները երկարաձգել ևս 2 ամսով»,- եզրափակեց Մկրտչյանը։