ՊՆ-ն հաստատում է՝ համաճարակային վիճակով պայմանավորված՝ ԶՈՒ-երի 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է

ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատում են՝ հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեցին ՊՆ-ից։

«Փաստինֆո»-ին ՊՆ-ից հաստատեցին, որ ընդունելությունը հետաձգվել է՝ պայմանավորված երկրում համաճարակային վիճակի կտրուկ սրմամբ։

Հիշեցնենք, որ 168․am–ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությունից հետո կորոնավիրսուվ են վարակվել ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև Սուրեն Պապիկյանն ու ՊՇ պետ Արտակ Դավթյանը։ Ըստ լուրերի՝ հրավիրյալներից շատերի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31