Բաժիններ՝

«Իսկ իրական պատկերը հետևյալն է՝ խնդրում ենք՝ մեր մոտ ստուգում անեք, անպայման խախտում արձանագրեք, թե չէ՝ խայտառակ եղանք». Երեմ Սարգսյանը՝ ԲԴԽ հայտարարության մասին

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բա իհարկե՝ էդքան էլ հեշտ բան չէ, որ հասարակության մեջ «հեղինակավոր» իրավաբան-գիտնական խաղաս ու իրավաբան-փաստաբանների, ինչպես նաև իրականում ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ դատավորների աչքերի մեջ նայելով ապուշ կարգապահական վարույթներով «խելոք» հարցեր տաս, մի բան էլ վերջում պատվերով տույժ նշանակես։

Իսկ իրական պատկերը հետևյալն է՝ խնդրում ենք, որ մեր մոտ ստուգում անեք, անպայման խախտում արձանագրեք, որ մենք էլ օրինականի տեսք տված, բայց ակնհայտ անօրինական եղանակով սահմանափակենք այլ դատավորների և փաստաբանների մուտքը, թե չէ՝ խայտառակ եղանք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս