«Չեմ մեկնաբանում Տեր-Պետրոսյանի ասածները՝ չեմ կիսում նրա գնահատականները». Վահագն Խաչատուրյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը:

«Պետական շահ չե՞նք սպասարկում, միանշանակ պետական շահ ենք սպասարկում: Մենք մեր պարտականություններն ենք կատարում, որը նշանակում է՝ ծառայել պետությանը: Մնացածը Տեր-Պետրոսյանը թող ասի, ինքն է հայտարարություն արել»,- նշեց Վահագն Խաչատուրյանը:

Հարցրին՝ կիսո՞ւմ է ՀՀ առաջին նախագահի այն բնորոշումը, որ Նիկոլ Փաշինյանն ապիկար է կամ պատուհաս: «Ես իր ասածները չեմ մեկնաբանում և չեմ կիսում այդ գնահատականները»,- ըստ էության չմեկնաբանելով, անուղղակիորեն մեկնաբանեց ՀՀ առաջին նախագահի գնահատականը նրա նախկին թիմակից,  2008-2013 թվականներին՝ Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Խաչատուրյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը:

Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը:

Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս