Բաժիններ՝

Եթե թանկացումները նույն տեմպով շարունակվեն՝ ազգաբնակչության աղքատության շեմը կբարձրանա. Կարեն Չիլինգարյան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է Հայաստանում պարենամթերքի գների փոփոխությունները։

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը դեռևս դեկտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ տարվա ընթացքում էապես նվազել է ձեթի գինը, որը 2020թ. հետո ամենաշատ թանկացած ապրանքներից մեկն է։ Պատճառը դարձյալ կորոնավիրուսի համաշխարհային համավարակն է եղել, որի հետևանքով ձեթ արտադրող երկրները չէին կարողացել իրականացնել գյուղատնտեսական աշխատանքների նախատեսված պլանները։

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, սակայն, այնքան էլ համակարծիք չէ.

«Չէի ասի, որ արևածաղկի ձեթի գինը նվազել է. ամենացածր գինը 1050-1100 դրամի սահմաններում է՝ նախկին 700-800 դրամի փոխարեն: Այսինքն, եթե համեմատենք նրա հետ, որ մի քանի ամիս առաջ 1300 դրամ էր, ապա որոշակի նվազում կա: Ամեն դեպքում՝ 2021 թվականը սպառողների համար թանկացումների տարի էր, թանկացել էին և՛ կաթնամթերքը, և՛ բանջարեղենը: Ցավոք, թանկանում է նաև ջուրը, հոսանքը: Հնարավոր է՝ բարձրանա նաև ներմուծվող գազի սակագինը, որովհետև ֆիքսել են՝ 7900 կիլոկալորիայի դեպքում՝ 165 դոլար:

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը բարդացնելու է իրավիճակը, աղքատացման խորացման նոր պատճառ է հանդիսանալու: Այսինքն, եթե թանկացումները նույն տեմպով շարունակվեն՝ ազգաբնակչության աղքատության շեմը կբարձրանա։

Անցած տարի չկարողացանք պայքարել նաև փողոցային առևտրի դեմ. մոտ 10 տարի առաջ ևս համառ պայքար գնաց, սկսեցին հատկացնել այլընտրանքային տեղեր, սակայն հետո բարձիթողի վիճակ ստեղծվեց, և փողոցային առևտուրը շարունակվում է»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս