Վերջին օրերին ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ահազանգեր է ստանում, որ նախընտրական փուլը դեռ չսկսած, հայրենի իրավապահներն ընդդիմադիր հայացքների համար շինծու մեղադրանքներ են հարուցում այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ, քաղաքական հետապնդումների ենթարկում և զբաղեցրած պաշտոններից ազատում են պետական համակարգի տարբեր ոլորտների այն աշխատակիցներին, ովքեր օբյեկտիվորեն չեն կիսում գործող իշխանությունների տեսակետները: Բանը հասել է այնտեղ, որ սկսել են նույնիսկ հետապնդել սոցիալական ցանցերում հակաիշխանական մեկնաբանություններ գրող իրավապաշտպաններին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին:
Հայաստանի ֆուտզալի առաջնության այս մրցաշրջանի հաղթողը «Լեո»-ն:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է Irna գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը:
Մերձավոր Աեւելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության վերանայումը կարող տարածաշրջանում հնարավորություններ բացել Չինաստանի եւ Ռուսաստանի համար:
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Բոբ Մենենդեսը, Չեխիայի, Լատվիայի, Գերմանիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ համատեղ, հանդես է եկել Մինսկում Ryanair ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված միջադեպի առնչությամբ հայտարարությամբ եւ կոչ է արել՝ արգելել բոլոր թռիչքները Բելառուսի երկնքում։
Առաջին իսկ առիթի դեպքում, երբ դեմը կանգնած լինի լավ տեղեկացված քաղաքացի, քաղաքական գործիչ կամ սուր ու անկաշկանդ հարցազրուցավար, նա հարյուր հազարավորների աչքի առաջ բառի բուն իմաստով վերջնականապես քանդվելու է:
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում իրավիճակը նույնն է, որևէ փոփոխություն չկա, թշնամին շարունակում է մնալ առաջ եկած հատվածում։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանը։
ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում Ադրբեջանի համար։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամների ընդլայնման հեռանկարները այդ կազմակերպություններին Ադրբեջանի ինտեգրման համատեքստում։
Մայիսի 24-ից հունիսի 4-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Քոնիա քաղաքի ռազմաբազայում անցկացվելու են «Anatolian Phoenix-2021» որոնողափրկարարական միջազգային զորավարժություններ, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։
Պայմանական Քրդստանն ըստ թուրքերի չպետք է արտաքին սահմաններ ունենա, այսինքն պետք է շրջափակված լինի թյուրքական «ծովով», իսկ Թուրքիան իսլամով պետք է ձուլի քրդերին’ որքանով որ հնարավոր է, ինչպես Իրանն է շիաականությամբ ինտեգրում իր ադրբեջանցիներին։ Հասկանալի է, որ Թուրքիայի արեւելյան հարեւանը պետք է Ադրբեջանը լինի, այլ ոչ թե Հայաստանը։ Այն, որ Ալիեւը Հայաստանն անվանում է Արեւմտյան Ադրբեջան, դա Թուրքիայի ծրագիրն է ու թիրախը քրդերն են։
Մայիսի 19-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Կապանի Գործարանային փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել էր առևտրի կենտրոնի աստիճաններին և կողաշրջվել. «Տոյոտայի» 28-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
«Պատիվ ունեմ» դաշինքն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նրանք հույս են հայտնում, որ կապիտուլյանտ դավաճանի հետ որևէ մեկը, որևէ պարագայում չի համագործակցի։ «Հունիսի 20-ից հետո կապիտուլյանտների համար համագործակցության միայն մեկ ճանապարհ է լինելու՝ իրավապահ համակարգի հետ, վերջին երեք տարիներին իրականացված բոլոր ապօրինությունները, դավաճանությունները եւ հանցանքները բացահայտելու ուղղությամբ», – նշված է հայտարարության մեջ։
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 982-ի:
Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Մայիսի 22-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Միացյալ Նահանգների Հանթինգթոն Բիչ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) ոստիկանությունը մայիսի լույս 23-ի գիշերը 149 մարդ է ձերբակալել այն սահմանափակումների խախտման համար, որնք մտցվել են կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Անշուշտ, հայ քաղաքական մտքի սնանկության և դրա ողբերգական հետևանքներն ըմբռնելու առումով անհնար է չգնահատել նաև մեծանուն պատմաբաններ Լեոյի, Դավիթ Անանունի, Լևոն Չորմիսյանի հիմնարար աշխատությունները, իսկ գեղարվեստական գրականության մեջ՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» և Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» հանճարեղ, բայց հանիրավի քարկոծված վեպերը:
Վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաջորդ շաբաթ կհանդիպի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
«Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որեւէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի եւ գործիչների հետ։
Վարշավան ու Անկարան մայիսի 25-ին պայմանագիր են ստորագրելու Թուրքիայից Bayraktar TB2 տեսակի 24 դրոն գնելու համար։ Այս մասին տեղեկացնում է լեհական PolskieRadio-ն՝ մանրամասնելով, որ պայմանագիրը ներառում է նաեւ լոգիստիկ եւ ուսուցողական փաթեթ։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մակարդակով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում` ինչպես ծրագրել և վերականգնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Հետևելով քաղաքական անցուդարձին և տեսնելով ժողովրդի անտարբերությունը հասկանում եմ, որ մեր Ազգային դիմադրողականությունը գնալով և վերջնականապես ընկնում է, իսկ հուսահատությունը խորանում:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրում «Ռոմա»-ն մրցեց «Սպեցիա»-ի հետ: Մեկնարկից րոպեներ անց «Սպեցիա»-ն գնդակի արագ խաղարկումից հետո բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Դանիելե Վերդեն: Մինչ թիմերը կգնային ընդմիջման տան տերերը կխփեցին նաև երկրորդ գնդակը` գոլն իր ակտիվում գրանցեց Տոմատ Պոբեգան: «Ռոմա»-ին հաջողվեց երկրորդ կեսում խուսափել պարտությունից:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրմամբ զբաղվող դեղագործական ընկերությունների եկամուտների ավելացման շնորհիվ աշխարհում 9-ով ավելացել է նոր միլիարդատերերի թիվը:
Հարձակվող Կիլիան Մբապպեն մտադիր է ՊՍԺ-ից տեղափոխվել «Ռեալ», հաղորդում է As-ը:
Մայիսի 24-ին սեյսմոլոգները 4,3 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Անդրբայկայլյան երկրամասի Նովայա Չարա կայարանի մերձակայքում, որտեղով անցնում է Բայկալ – Ամուր մայրուղին (ԲԱՄ):