28-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Մայիսի 19-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Կապանի Գործարանային փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել էր առևտրի կենտրոնի աստիճաններին և կողաշրջվել. «Տոյոտայի» 28-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մայիսի 24-ին հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ վարորդը` 1993 թ. ծնված Հրանտ Մաթևոսյանը, մայիսի 23-ին, ժամը 23.55-ի սահմաններում, մահացել է:
Կատարվում է քննություն։