Վարշավան Թուրքիայից 24 բայրաքթար կգնի

Վարշավան ու Անկարան մայիսի 25-ին պայմանագիր են ստորագրելու Թուրքիայից Bayraktar TB2 տեսակի 24 դրոն գնելու համար։ Այս մասին տեղեկացնում է լեհական PolskieRadio-ն՝ մանրամասնելով, որ պայմանագիրը ներառում է նաեւ լոգիստիկ եւ ուսուցողական փաթեթ։

Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Թուրքիայից ռազմական անօդաչու թռչող սարքեր կգնի։

Թուրքիան ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Իսրայելից, Պակիստանից եւ Իրանից հետո աշխարհում 7-րդ երկիրն է, որը ինքնուրույն հարվածային անօդաչու թռչող սարք է ստեղծել եւ այն օգտագործել իրական պատերազմական պայմաններում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31