Բաժիններ՝

ՌԴ-ն և ՉԺՀ-ն կարող են շահել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ներկայության նվազումից

Մերձավոր Աեւելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության վերանայումը կարող տարածաշրջանում հնարավորություններ բացել Չինաստանի եւ Ռուսաստանի համար: ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Քենեթ Ֆրենքլին Մակքենզիի այս գնահատումը մայիսի 23-ին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։

«Մերձավոր Արեւելքը լայն իմաստով մեծ տերությունների մրցակցության գոտի է: Եվ ես կարծում եմ, որ տարածաշրջանում մեր ներկայության վերանայման համեմատ Ռուսաստանը եւ Չինաստանը հանգամանորեն կհետեւեն այն դատարկությունների հայտնվելուն, որոնք նրանք կարող 1ին օգտագործել»,- նշել 1 Մակքենզին AP-ին եւ ABC հեռուստաալքին տված հարցազրույցում: «Կարծում եմ, որ նրանք տեսնում են, որ Միացյալ Նահանգները փոխում է իր ռազմական ներկայությունը, որպեսզի ընտրի աշխարհի այլ վայրեր, եւ նրանք զգում են, որ դա կարող է նոր հնարավորություններ բացել»,- արձանագրում է նա:

Գեներալը, որի օպերատիվ պատասխանատվության գոտու մեջ են մտնում ամենից առաջ Մերձավոր Արեւելքը, Կենտրոնական Ասիան եւ Հարավային Ասիայի որոշ տարածաշրջաններ, գտնում է, որ Վաշինգտոնի քաղաքականության վերանայումը կարող է Մոսկվայի եւ Պեկինի համար հեռանկարներ բացել սպառազինությունների վաճառքի հարցում: Սակայն դրանում համոզվածություն, նրա խոսքով, չկա: «Գտնում եմ՝ մենք խելացի կվարվենք (…), որպեսզի օգտվենք այն բանից, ինչն արդեն ունենք»,- նշել է Մակքենզին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի զինված ուժեը նախկինի պես այս կամ այն տեսքով կպահպանի իր ներկայությունը տարածաշրջանում: Նրա խոսքով՝ Մերձավր Արեւելքի պետություններն այլընտրանքների որոնում կսկսեն սոսկ Միացյալ Նահանգների կողմից աջակցության լիակատար մերժման դեպքում, որը նրենց համար գերակա գործընկեր է»:

Գործակալությունն արձանագրում է, որ Միացյալ Նահանգների գործող ղեկավար Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից մի քանի ամսվա ընթացքում ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել արտասահանում իր զորեքի տեղաբաշխման վերանայմանը, ինչը, մասնավորապես, վերածվել է մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ը Աֆղանսիանից զորքերը լիովին դուրս բերելու որոշմանը: AP-ն նաեւ հիշեցնում է, որ Բայդենի վարչակազմը դադարեցրել է Եմենում արաբական կոալիցիայի մարտական գործությոնների աջակացությունը եւ ձեռնամուխ է եղել ամերիկյան ուժերի եւ սպառազինությունների մի մասի դուրսբերմանը Պարսից ծոցի գոտուց: Միեւնույն ժամանակ նշում է գործակալությունը, Վաշինգտոնը հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս