Կալիֆոռնիայում գրեթե 150 մարդ է ձերբակալվել զանգվածային միջոցառումների արգելքի խախտման համար. CBS
Միացյալ Նահանգների Հանթինգթոն Բիչ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) ոստիկանությունը մայիսի լույս 23-ի գիշերը 149 մարդ է ձերբակալել այն սահմանափակումների խախտման համար, որնք մտցվել են կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այդ ասին հայտնել Է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Իրավակարգի մարմինների տվյալներով՝ խոսքը վերաբեում է այն երեկույթին, որը Հանթինգթոն Բիչում կազմակերպել է TikTok սոցիալական ցանցի միջոով:
Սոցցանցի՝ Էդրիան անունով օգտատիրոջ ծննդյան օրը նշելու կոչին արձագանքել է ընդամենը 2,5 հազար մարդ, որոնք սկսել են հավաքվել դեռ մայիսի 21-ին:
Ոստիկանությունը միջոցառումը հայտարարել է անօրինական եւ բազմիցս փորձել է հավաքվածներին համոզել ցրվելու, որպեսզի նվազագույնի հասցվի կորոնավիրուսով վարակման վտանգը: Ի վերջո ոստիկաններն ստիպված են եղել ձերբակալելու 121 չափահասի եւ 28 դեռահասի:
Նրանց առաջադրվել են ոստիկանությանը չհնազանդվելու, վանդալիզմի, հրավառության եւ պարետային ժամի արգելքի խախտման մեղադանքներ: Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարկաման ավելի քան 33,11 միլիոն դեպք, մահացել է 589 891 մարդ:
Երկիրը երկու ցուցանիշներով էլ զբղաղեցնում է աշխարհում առաջին տեղը: ԱՄՆ-ում կատարվել է 285,026 միլիոն պատվաստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: