![](/banners/BeFunky-design.jpg)
ԿԸՀ կայքում տեղադրվել է ընտրողների թարմացված ռեգիստրը
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/yntrutyun.jpg)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրվել է ընտրողների թարմացված ռեգիստրը` ըստ համայնքների և ըստ ընտրական տեղամասերի:
«Այցելելով ԿԸՀ կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին` ընտրողը, հավաստիանալով, որ իր անունն ընդգրկված է ընտրողների ցուցակում, տեղամասի համարի դիմաց պատկերված տեղակայման նշանի հղումով կարող է քարտեզի վրա տեսնել տեղամասի գտնվելու վայրը և հասցեն:
Հիշեցնենք, որ ԿԸՀ կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավություն է տալիս նաև ստանալու տեղեկատվություն` միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: