Ադրբեջանը ադեկվատ պատասխան կտա Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի՝ կապված սահմանազատման և սահմանագծման հարցի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կատարցի պաշտոնակից Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հանդիպմանը:
Հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 45.67⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի՝ Ղազախ քազաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ:
Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզում գտնվող Փելա սարը հանձնվել է ադրբեջանցիներին։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներն Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին հարց ուղղեցին, թե արդյոք որևէ տեղեկության տիրապետո՞ւմ է թեմայի վերաբերյալ։ Ի պատասխան՝ Մկրտչյանն ասաց, որ այդ ինֆորմացիային տիրապետելը շատ մեծ խնդիր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորների։
Հնդկաստանի Քերալա հարավարեւմտյան նահանգում առնվազն 24 մարդ է զոհվել հեղեղումների եւ հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք սկսվել են շաբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին. որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հաղորդել է Hindustan Times հրատարակությունը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հոկտեմբերի 16-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել և տեղեկացրել, որ «Սեպտեմբերի 22-ին դիմել եմ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ՝ նպատակ ունեմ այցելելու սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալու տիրող իրադրությանը։ ԳՇ պետը օրենքի խախտումով չի արձագանքել գրությանս։
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Երևան, Թբիլիսի և Բաքու:
«Ո՞վ հաղթեց» կամ «ո՞վ պարտվեց» պարզ հարցերի հետևում իրականում խորքային պրոցեսների նախանշաններ են։ Դրանք շատ ավելի կարևոր են, քան համայնքապետերի անուն-ազգանունները։
Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում իշխանափոխության մեկնարկը տրված է. ինչպես ցույց տվեցին երեկվա ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ կապիտուլյանտական խունտան մարզերում այլևս չունի բավարար վստահություն։
Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին և 20-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը հանդիպում են ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ: Այս մասին հայտնում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն:
Հոկտեմբերի 18-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գանցվել Վանուատուի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն այսօր որևէ արձագանք, որևէ պատասխան չի տվել Ալիևի հայտարարություններին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Կենտրոն նստավայր)՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, «Պատիվ ունեմ» դաշինքի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանի շտաբի պետ Գևորգ Նավոյանի և Անահիտ Գրիգորյանի գործով դատական նիստում չնայած մերժեց Գևորգ Նավոյանի պաշտպանների՝ Մնացական Մարտիրոսյանին հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը, այդուհանդերձ ինքնաբացարկ հայտնեց:
ԱՆԻՖ-֊ի դուստր ընկերության կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը 4 մլն ԱՄՆ դոլար կներդնի ՎԶԵԲ և ԵՄ մասնակցությամբ, «Ամբեր Կապիտալ Հայաստան» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում» (այսուհետ՝ Ֆոնդ)։
«Առաջիկայում մեր բոլոր դիրքերում կունենաք տնակներ, որտեղ մեր զինծառայողները կունենա նորմալ կացարաններ։ Մեր բանակն ամուր կանգնած է իր տեղում, և թշնամու կողմից որևէ սադրանքի մենք չենք տրվում։ Այսօր խոսել եմ 2-րդ կորպուսի հրամանատարի հետ, նա ինձ ասել է, որ նման բան չկա, այսինքն՝ թշնամին այդ տեղերում չի ամրանում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Սարգսյանը։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց՝ մինչ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններում փորձում է ապացուցել Ադրբեջանի գործած բազմաթիվ հանցագործությունների փաստը, ինչպես պատերազմական, այնպես էլ՝ էթնիկ քրեաիրավական որակումների ենթակա արարքները, ադրբեջանական կողմն ամեն անգամ մեջբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․
Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ։
Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Վիլայաթ Խորասան» մասնաճյուղը փորձեր է ձեռնարկում ամրապնդել իր դիրքերը երկրի հյուսիսում ու հարավում եւ փորձում է հավաքագրել այդ շրջանների երիտասարդությանը: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի Ներկայացուցիչների պալատի պաշտպանության կոմիտեի նախկին նախագահ Միր Հայդար Աֆզալին:
Ներկայումս մեր տարածաշրջանն աշխարհաքաղաքական վերադասավորումների նոր թատերաբեմ է դարձել: Սակայն զուգահեռ աշխարհաքաղաքական «տեկտոնական շարժումներ» են լինում նաև մերձավոր արևելքում, որոնց ևս պետք է ուշադիր հետևել՝ հարմար առիթով դրանք ի շահ մեր երկրի օգտագործելու համար: Անմիջական հարևան պետություններում տեղի ունեցող զարգացումներին հատկապես զգոն է պետք լինել:
Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հաստատել է, որ Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին, և արդեն 2 օր է՝ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը վերահսկում են ադրբեջանցիները։
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնցով վերջինս, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, Իրանին մեղադրել էր Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու մեջ:
Հանրապետական Վերականգնողական Կենտրոնը` համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարություն հետ, վերսկսում է տրամադրել պետական պատվերի շրջանակներում կատարվող անվճար վերականգնողական բուժումը:
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ 15․10․2021 թ․ N 159-Ա/1 հրամանի համաձայն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների կատարումը 2021 թ․ հոկտեմբերի 15-ից հանձնարարվել է Կազմակերպության մարզային ծառայությունների գծով տնօրենի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին, մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրությունն ու նշանակումը
Ռուբեն Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
Ափսոսանքով տեղեկացա վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին։ Նա, վստահաբար, մեծ հարգանք էր վայելում իրավաբանական համայնքում։ Ռուբեն Արամիչը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր։ Ռուբեն Սահակյանի հիշատակը վառ կմնա իր հարազատների, նրան ճանաչողների սրտում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-հայկական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրների միջեւ ստեղծվել է բովանդակալից երկխոսություն եւ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն. համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։ Երկու օր է՝ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը վերահսկում են ադրբեջանցիները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
«Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության շուրջ անկայունությունն օրեցոր ավելանում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 17-ի դրությամբ, կատարվել է 588 385 պատվաստում: