![](/banners/BeFunky-design.jpg)
Պետպատվերով անվճար վերականգնողական բուժումը վերսկսվում է, բայց միայն նախօրոք գրանցված առաջնակի բուժառուների համար
![](https://168.am/wp-content/uploads/2021/10/ushadrutyun.jpg)
Հանրապետական Վերականգնողական Կենտրոնը` համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարություն հետ, վերսկսում է տրամադրել պետական պատվերի շրջանակներում կատարվող անվճար վերականգնողական բուժումը:
Միաժամանակ Հանրապետական Վերականգնողական Կենտրոնից հայտնում են, որ ֆինանսական միջոցների սահմանափակ լինելու պատճառով մինչև 2021 թվականի վերջը պետպատվերից կարող են օգտվել ՄԻԱՅՆ նախօրոք գրանցված և հերթագրված առաջնակի բուժառուները:
«Հայցում ենք մեր բոլոր մնացած բուժառուների ներողամտությունը և խնդրում ենք կանխավ գրանցվել 2022 թվականի համար»,- ասված է հաղորդագրության մեջ: