«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիրները հանդիպել են Իշխան Սաղաթելյանի հետ

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը հանդիպում են ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ: Այս մասին հայտնում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն:

Քննարկվել են երկրի անվտանգային խնդիրներին, տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելուն, երկրի ներսում առկա լարված բարոյահոգեբանական մթնոլորտը կարգավորելուն, Սփյուռքի ներուժն արդյունավետորեն օգտագործելուն առնչվող հարցեր:

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպումը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների նախկին ու գործող ղեկավարների հետ նախատեսված հանդիպումների շարքից հերթականն էր:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031