«Հայաստանում իշխանափոխության մեկնարկը տրված է․ Նախագահի մաղթանքը թու–թու–թու սկսում է տեղ հասնել»․ Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում իշխանափոխության մեկնարկը տրված է. ինչպես ցույց տվեցին երեկվա ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ կապիտուլյանտական խունտան մարզերում այլևս չունի բավարար վստահություն։

Անկախ հետագա զարգացումներից` ով, ում, ինչ կստիպի կամ չի ստիպի, մենք տեսնում ենք, որ սայլը սկսել է տեղից շարժվել, մարդիկ հասկանում են, որ սրանց վստահելու դեպքում իրենց հարազատ քաղաքներն էլ հնարավոր է արժանանան մեր կորսված Հայրենիքի ճակատագրին։

Շատ կարևոր է չբավարարվել այս ցուցանիշներով և աշխատել առաջիկա ՏԻՄ ընտրություններում դրանք կրկնապատկել ու պատրաստվել ավելի գլոբալ պայքարի՝ պայքարի հանուն մեր երկրի, հանուն մեր անվտանգության, հանուն մեր կայունության։

Հ.Գ. Նախագահի մաղթանքը թու–թու–թու սկսում է տեղ հասնել. «Խաղաղություն, ներդաշնակություն և ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ մեր երկրին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031