Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ՝ տեղահանված քաղաքացիների համար ընթացող բնակարանաշինական աշխատանքների, ճանապարհաշինության և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու ծրագրին հետևելու նպատակով։
Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առկա լարվածության ապաէսկալացման հույսը, որն առաջացել էր երկու երկրի ԱԳ նախարարների հեռախոսազրույցից հետո, կարճատև էր: Այս մասին Responsible Statecraft պարբերականում հրապարակված հոդվածում գրել է Վաշինգտոնում և Մադրիդում Լատվիայի դեսպանության նախկին աշխատակից Էլդար Մամեդովը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, մեկնաբանելով լրատվամիջոցներից ստացված հարցերը, նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Նա տեղեկացրել է, որ կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:
«Ժամանակին Հայաստանն էր թե՛ փաստաթղթային առումով, թե՛ քաղաքական հայտարարությունների մակարդակում համարվում Արցախի անվտանգության երաշխավորը, սակայն 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկածները նպատակ ունեին ոչ թե պաշտպանելու Արցախը, այլ ուղղակի տկարամիտ քաղաքականության շնորհիվ թուրքերին հանձնելու Արցախը»։
Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի երկխոսությանը:
ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների, բուժհաստատությունների և քովիդ կլինիկաների՝ թվով 16 հազար 34 աշխատողների 88 տոկոսը հոկտեմբերի 22-ի դրությամբ պատվաստվել է:
Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին և 26-ին սպասվում է անձրև:
Կորոնավիրուսով վարակված մարդկանց բժիշկները հորդորում են հետևել իրենց տեսողությանը, քանի որ այս COVID-19-ը կարող է դառնալ աչքի մի շարք հիվանդությունների, մասնակի կամ ամբողջական կուրության պատճառ:
Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի:
Վարազդատ ՄԻՔԱԵԼՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի դատավոր»
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Քաշաթաղի (Լաչին) շրջան՝ հետևելու այնտեղ անցլացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին:
Հայաստանում հաջորդ տարվա սեպտեմբերին կայանալիք «STARMUS VI» միջազգային փառատոնը կհամախմբի 60-ից ավելի գիտնականների, ինժեներների, արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից:
Առաջիկա ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը վերջին երկու հանդիպումները կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
Պարզվում է՝ Արարատ Միրզոյանի ղեկավարած Արտգործնախարարությունը Հայաստանի Հանրապետության համար այս բախտորոշ աշխարհաքաղաքական փուլում զբաղված է պաշտոնական հաղորդագրությունների որոշ դրվագների կեղծմամբ։
Հոկտեմբերի 22-ին, ժամը 23.20-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևանի Աշտարակի խճուղում ինքնավթարի է ենթարկվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 22-ին Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսին:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի արգելապատնեշին. ուղևորուհին՝ 70-ամյա Մարինա Ավետիքյանը, մահացել է, իսկ 73-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը համաշխարհային արդի միտում է։ Այն կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի կամ երկուսի պարտադրանքով։
Բայց կա նաև մի ուրիշ տարբերակ. սորոսականները հասկացան, որ կապիտուլյանտը իրանց գցել է, և նախկին տերերը սկսեցին կապիտուլյանտին քննադատել։ Խոսքը գնում է թե՜ դանիկների մասին, թե՜ ԱՄՆ Պետդեպի կողմից ֆինանսավորվող Ազատություն ռադիոկայանի մասին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարբերաբար անդրադառնում ենք մեր երկրում գործունեություն ծավալող գիտական խմբերին: Այս անգամ զրուցել ենք Մնջոյանի անվան ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Անուշ Հովակիմյանի հետ: Նշում է` իրենց խմբի ղեկավարը քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահի մրցանակակիր Սամվել Սիրականյանն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հույսն առաջիկա ընտրություններին նախկիններն են, բոլոր համայնքներում բանակցում են տեղական իշխանիկների, թաղային հեղինակությունների եւ, առհասարակ, հարգանք ու կապեր ունեցողների հետ եւ խնդրում են աջակցություն: Եվ չնայած Կապանի մասին ՔՊ-ում կատակում են, թե պարտությունը երաշխավորված է, սակայն ՔՊ թեկնածուն` Դավիթ Դանիելյանը, չի հանձնվում, նա մոբիլիզացրել է ուժերը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը համոզված է, որ Հայաստանը կարող է դառնալ տուն՝ բազմաթիվ նորարարությունների համար:
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ հիմնականում սննդամթերքը, առանձին ապրանքատեսակների մասով ոչ թե 10, այլ ավելի մեծ տոկոսով են թանկացել:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին։ Սպասվում է, որ կողմերը եռակողմ հայտարարություն կստորագրեն։ Հանդիպման մոտավոր ամսաթիվ է նշված նոյեմբերի 8-9-ը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականի հեղափոխության ավարտից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը ներկա իշխանություններին հաճոյանալու և լավ հարաբերությունների հիմք ստեղծելու նպատակով որոշեց ԶՊՄԿ արդեն իսկ մի քանի հազարանոց աշխատակազմը համալրել ևս 1500 աշխատողով, որպեսզի հայաստանյան նորաթուխ իշխանություններն իրենց հաշվետվություններում ձեռքբերումներ ցույց տալու հիմքեր ունենան: Ուշագրավն այն է, որ ԶՊՄԿ աշխատակազմը ուռճացվել է մարդկանց հաշվին, որոնց աշխատուժի անհրաժեշտությունը ընկերությունն ամենևին չուներ:
Արցախում հոկտեմբերի 22-ին կատարվել է 140 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք: Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքից են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն գրել ենք, որ Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո համակարգում կադրային ջարդ է սկսել: Ընդ որում, հեռանում կամ հեռացվում են հիմնականում փորձառու, գրագետ կադրերը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փորձում է արդարանալ, թե գնաճը խժռում է իրենց արած աշխատանքի մեծ մասը։ Նույն Քերոբյանը հպարտանում է, թե այս տարի ռեկորդային չափի՝ 30 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Հայաստանից, բայց նրա և մյուս պատասխանատուների գործն էր թույլ չտալ, որ կարտոֆիլի՝ չափից ավելի մեծ արտահանումը տեղական շուկայում շեշտակի գնաճի պատճառ դառնար, ինչն իր հետևանքներն է ունենում հայկական սպառողի գրպանի վրա։
Վերջին օրերին իշխանավորները հարձակման նոր դոզա են սկսել ՄԻՊ-ի դեմ՝ միաժամանակ չթաքցնելով իրենց ոգևորությունը, որ Թաթոյանի պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս: Ինչպես հայտնի է, փետրվարին լրանում է Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը, և ԱԺ-ն պետք է ընտրի նոր ՄԻՊ։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ականազերծման հումանիտար ստորաբաժանման զինծառայողները 2 հա տարածք են մաքրել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում՝ սահմանազատման գծի մոտակայքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: