«Անհրաժեշտության դեպքում պետք է գիշերել Ազատության հրապարակում». Իշխան Սաղաթելյան

«Այսօր հայկական բանակը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ժողովրդի կողքին է: Կրկին կոչ ենք անում ստեղծված իրավիճակում մեր բանակին ուշադրությունը պահել մեր սահմաններին և մնալ իրենց տեղում պինդ կանգնած և մենք բոլորս բանակի կողքին ենք»,-Ազատության հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նա հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց տրամադրվել՝ անհրաժեշտության դեպքում պետք է գիշերել Ազատության հրապարակում:

«Ինքնագործունեություն չի լինելու, սադրանքների չենք գնալու: Տաք հագնվեք, պատրաստվեք, պատրաստ եղեք վճռական պայքարի: Ըստ սցենարների մենք միասին մեր այսօրվա բոլոր գործողությունները կկազմակերպենք:

Հատուկ կոչ եմ անում Նիկոլի կողքը կանգնած երկու-երեք օլիգարխներին, ովքեր փորձում են մարդկանց զենք տալ, ուղղորդել սադրանքների, հատ-հատ անուններդ գիտենք, չփորձեք ժողովրդի վրա գնալ սադրանքների, զենք կիրառել, նայեք՝ զգուշացնում եմ: Ձեր վզին արդեն 10 հազար հայ մարդու արյուն կա, և դրան նորը չավելացնեք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728