«Անդրանիկ Քոչարյանին լավ եմ ճանաչում. նա վախկոտ մարդ է, սովորական «засранец»». Յուրի Խաչատուրով
«Վերջերս լսեցի այն ընկերոջը, եթե նրան կարելի է ընկեր անվանել՝ Անդրանիկ Քոչարյանին, ասում է՝ կկրակենք: Գիտե՞ք՝ ես նրան լավ եմ ճանաչում, նա չգիտի՝ ով կգա իշխանության, մեկ սրա կողմն է, մեկ մյուսի, մեկ երրորդի, նա դժբախտ մարդ է, և վախկոտներից վախկոտ: Նա բեղեր է պահում, իրեն թվում է՝ լավ տղա է, բայց նա սովորական «засранец» է»,-Ազատության հրապարակում ասաց գեներալ Յուրի Խաչատուրովը՝ ընդգծելով՝ չնայած՝ 1992թ. Քոչարյանը մի փոքր օգուտ բերել է բանակին, բայց դա վաղուց է եղել, մոռացվել է:
«Ասում են, թե 2016թ. մենք պարտվել ենք, մենք խաղաղություն ենք խնդրել. Հորս գերեզմանով եմ երդվում՝ երբեք թուրքից ոչինչ չեմ խնդրել, նրանք են միշտ մեզնից խնդրել, նրանք են միշտ մեր տակ եղել, և միշտ նայում էին, թե մենք ինչ կասենք: Անհարմար է ասել, բայց Սադիկովը իրեն շատ վատ էր զգում, երբ Մոսկվայում հանդիպեցինք, շատ վատ, այնտեղ շատ սպաներ, գեներալներ կային, նա այդ հանդիպումից հետո սևացել էր:
Նա պարտված էր, իսկ մենք հաղթած: Պետք չէր դա օգտագործել: Կարելի էր թույլ չտալ պատերազմը, բայց եղավ այն, ինչ եղավ: Մեզ համար շատ դժվար է լինելու բանակը վերականգնել և ընդհանրապես երկրում անել այնպես, որ մարդիկ սկսեն միմյանց ժպտալ:
Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այս տարվա ընթացքում այդ ամենը կկարողանա անել, ես նրան լավ եմ ճանաչում, մեկ ամբողջ տարի եղել եմ նրա տեղակալը, նա քաջ, անվախ և շատ խելացի, ազնիվ մարդ է: Նրան հաջողություն եմ մաղթում»,-եզրափակեց գեներալը: