«Այսօր ես շատ ուրախ եմ. վերջապես մեր բանակը զարթնեց և որոշում ընդունեց». Յուրի Խաչատուրով

Գեներալ Յուրի Խաչատուրովը Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց, որ նախկինում չէր գալիս հանրահավաքներին, որովհետև մի փոքր անհարմար էր զգում բանակի պասիվության համար:

«Այսօր ես շատ ուրախ եմ՝ վերջապես մեր բանակը զարթնեց և որոշում ընդունեց: Տեղեկատվություն տարածվեց, թե ինչ-որ զինված խմբեր ուզում են ԳՇ-ում որևէ մեկին ձերբակալել, ես չգիտեմ՝ ինչ հիմարներ կարող են լինել, որ գնան այնտեղ, որպեսզի ձերբակալեն զինվորականներին: Նրանք ուղղակի կգնան այնտեղ, նրանց կկապեն և կբերեն այս հրապարակ, ուրիշ ոչինչ չի լինի»,-ասաց գեներալ Խաչատուրովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728