Վարչապետի աշխատակազմը տարածել է երկարաշունչ մի հայտարարություն, որի իմաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում Վարչական դատարանի վճիռը, որով Օնիկ Գասպարյանը վերականգնվում է Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Կառավարության մեկնաբանությանը։
Մեկնարկում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը: Աջակիցները դատարանի բակում են. ՈՒՂԻՂ:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան:
«Պատվաստումներն արդեն իսկ սկսվել են, և մենք իրականացնում ենք ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումներ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով COVID-19-ի դեմ պատվաստումներին։
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության եւ խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու «Արիության» մեդալով են պարգեւատրվել Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքը ներկայացնող ժամկետային զինծառայողներ Վիգեն Եղիազարյանը եւ Ռաֆիկ Խեքոյանը, իսկ նույն համայնքի զինծառայող Հակոբ Հարությունյանը, ինչպես նաեւ Նորատուս համայնքի զինծառայողներ Խաչիկ Ավետիսյանը, Արտյոմ Խաչատրյանը եւ Մարսել Ասատրյանը, դարձյալ հետմահու, արժանացել են «Մարտական ծառայության» մեդալի:
Սպառվում է ռուսական գազի ներմուծման գնի շուրջ վարվող բանակցությունների համար տրված եռամսյա ժամկետը։ Անցած տարվա վերջին, ինչպես հայտնի է, «Գազպրոմը» հայտարարեց Հայաստան գազի մատակարարման գործող պայմանագիրը 3 ամսով երկարաձգելու մասին։
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
ԱՄՆ-ի 21 նահանգների իշխանությունները հայց են հարուցել նախագահ Ջո Բայդնեի վարչակազմի դեմ, նրանք պահանջում են չեղյալ հայտարարել Կանադայից ԱՄՆ Keystone XL նավթամուղի կառուցման դադարեցման որոշումը:
Օնիկ Գասպարյանի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խարչատրյանը Yerevan.Today-ին տեղեկացրել է, որ ճիշտ են կայքի տեղեկությունները, որ Օնիկ Գասպարյանը ներկայացել է աշխատանքի։
Թե բա` դատարանը չի կարող հետ բերել, քանզի իրավունքի ուժով է: Հլը Էն երտիթուրքին ասեք կա՞ Հայաստանում քաղաքացի, կամ քաղաքակիրթ աշխարհում որևէ մարդ, որը որևէ հարցով չունի դատական պաշտպանության իրավունք: Այսինքն` եթե դավաճանը ու դավաճանի ստրուկ նախագահը վախկոտ են ու թուղթ չեն ստորագրում, մարդը զրկվո՞ւմ է, հա՞, դատական պաշտպանության ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱն իրավունքից։ Լո՞ւրջ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ուսումնամարզական հավաքի շրջանակնեում միացել է ևս մեկ ֆուտբոլիստ:
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ օգնություն տրամադրել Արցախի այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով լքել իրենց տները:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օնիկ Գասպարյանի վկայակոչած Վարչական դատարանն արդեն կայացրել է իր որոշումը։ Որոշումը հրապարակված է և ուժի մեջ է կայացման պահից։ Կառավարությունն ի խախտումն Սահմանադրության և իրավակարգի՝ փաստացի հայտարարել է, որ թքած ունի իրավունքի գերակայության վրա և չի պատրաստվում կատարել Վարչական դատարանի որոշումը։
«Լրիվ համաձայն եմ Նիկոլի այս հայտարարության հետ։ Սակայն, զավեշտն այն է, որ պատերազմի 18-րդ օրը, այս հայտարարությունն արել է մի մարդ, ում իշխանությանն անվերապահ աջակցություն է հայտնում միայն Թուրքիան։ Իսկ եթե Նիկոլը գիտի, որ թուրքերի վերջնանպատակը հայերի ցեղասպանությունն է, այդ դեպքում ինչպե՞ս է բացատրում, որ Թուրքիան պաշտոնապես դեմ է, որպեսզի նիկոլանման իշխանությունը փոխվի (տես 2021թ. մարտի 1-ի Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը)։
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այս պահին ԳՇ-ում է: Նա ներկայացել է աշխատանքի, չէր կարող չներկայանալ, քանի որ ռազմական դրության պայմաններում հանրային ծառայողի՝ աշխատանքի չներկայանալը կարող է դիտվել որպես արարքը ծանրացնող հանգամանք»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Օնիկ Գասպարյանի շահերի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը:
Պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման միտումներին համահունչ, երեք նորույթ է պատրաստել քաղաքացիների և տնտեսվարողների համար:
Իսրայելում Հայկական համայնքների միությունը բողոքի ցույց է կազմակերպել՝ իր ձայնը բարձրացնելով այն փաստի դեմ, որ միջազգային պաշտպանական էլեկտրոնային Elbit Systems ընկերությունն իր արտադրած զենքերը մատակարարում է Ադրբեջանին:
Նա չի վերացնելու սուտ և մանիպուլյատիվ իր վարքաբանությունը ո՛չ իր քաղաքական թիմի, ո՛չ իր քաղաքական հակառակորդների և ոչ էլ իր ընտրազանգվածի նկատմամբ, որովհետև այլ առաջարկ չունի և երբեք չի էլ ունեցել:
Դատարանի կողմից, 17.03.2021թ.-ին բավարարվել է հայցի ապահովման միջնորդությունը, որոշվել է` ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի օկուպացված շրջանները արժանանալու են Նախիջևանի ճակատագրին, եթե չկանգնացնենք։ Լոմերով ու բալգառկաներով մաքրվելու ա մեր հետքը էդտեղից։ Սրբագրվելու ա պատմությունը, ձեզ էլ համոզելու են, որ դուք կապ չունեք ձեր պատմական տարածքների հետ։ Պատմա-մշակութային ցեղասպանություն ա լինելու։ Ինչը չկարողանան քանդել, ասելու են՝ ալբանական ա, ուդիներինն ա։ Ինչը թաքուն կարելի ա քանդել, ավիրել, վերացնել՝ շատ արագ ոչնչացվելու ա։ Հետո գնացեք ՅՈՒՆԵՍԿՈ-ներում բողոքեք, Ջուղայի խաչքարերը հիշացրեք, ապացուցեք․․․
«Պահանջվում է մինչև 32 տարեկան բարետես վաճառողուհի: Լեզուների իմացությունը կդիտվի առավելություն, աշխատանքային փորձը պարտադիր է»: «Գրասենյակում պահանջվում է մինչև 35 տարեկան գործավարուհի: Օտար լեզուների իմացությունը պարտադիր է, աշխատանքային երկարաժամկետ փորձը ևս»: Սրանք երկու հայտարարություն են այն մեծ ցանկից, որը կարելի է հանդիպել աշխատանքի որոնման ամենապարզ կայքերում: Իրականում աշխատաշուկայում խնդիրներն այնքան շատ են ու բազմազան, որ մեկ հրապարակման շրջանակներում բոլորին անդրադառնալ ուղղակի անհնար է: Բայց փորձենք՝ սկսելով ամենասկզբից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ մարտիմեկյան հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը եւ երկրի կառավարման մոդելը փոխելու մասին խոսեց՝ նշելով, որ դիտարկում են անցումը կիսանախագահական կառավարման մոդելին, եւ չի բացառվում՝ աշնանը սահմանադրական փոփոխություններ իրականացնեն, սակայն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պարապուրդի է մատնված։
Արցախի փրկարար ծառայության ջոկատները մարտի 18-ին անհետ կորած և զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ են իրականացնում Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։
Երեկ, դեռ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Երևանի Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցը՝ առոչինչ ճանաչելու իր պաշտոնանկության վերաբերյալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Ես սպասում եմ դատարանի կողմից պաշտոնական հաստատմանը և մանրամասներին, մինչ այդ կուզենայի կիսվել մի քանի նկատառմամբ այս գործի վերաբերյալ, որը խոստանում է մեր իրականության մեջ աննախադեպ դառնալ (և նախադեպային՝ ապագա գործերի համար)։
ՀՀ կառավարության նիստը՝ ՈԻՂԻՂ
Հայաստանում մարտի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1024 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 181 165-ի:
Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախատեսվում է մարտի 18-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Ազատ ոճային ըմբիշների առաջին մրցակիցները Օլիմպիական խաղերի եվրոպական վարկանիշային մրցաշարում հայտնի են:
ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է անում օգտագործելու իր ազդեցությունկը Փհենյանի վրա՝ նրան համոզելու համար հրաժարվելու հրթիռային եւ միջուկային զինանոցից: