Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Նախագահ Սարգսյանը կարևորել է Վրաստանի հետ դարավոր բարեկամության և բարիդրացիական ավանդույթների վրա հիմնված փոխգործակցության հետևողական ամրապնդումն ու խորացումը:
«Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնման և վստահության մթնոլորտը, որը նպաստում է մեր պետությունների միջև համագործակցության բազմաբնույթ հարցերի անկեղծ և կառուցողական քննարկումներին:
Համոզված եմ, որ, որպես Հայաստանի և Վրաստանի նախագահներ, կարող ենք մեր նշանակալի ներդրումն ունենալ երկու երկրների միջև հնարավոր բոլոր ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման մեջ»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: